«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
0 - За
-
1 - Против
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
2019 թվականի հունիսի 28-ին ընդունվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՕ-113–Ն օրենքը, իսկ 2021 թվականի հունիսի 30-ին՝ ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-284-Ն օրենքը։ Օրենքով սահմանվում է պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) կարգավորման իրավական շրջանակը, ներառյալ՝ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի (այսուհետ՝ ՊՄԳ ծրագրեր) մշակմանը և իրականացմանն առնչվող կանոնները և ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը, կիրառելի չափանիշները և ՊՄԳ առնչվող այլ հարցեր:
Նշված օրենքները ՀՀ կառավարությանը վերապահում են ՊՄԳ օրենսդրական շրջանակին առնչվող մի շարք առանցքային հարցերի կարգավորման լիազորություն, այդ թվում՝ ՊՄԳ ընթացակարգի ընդունման եղանակով։ Այդ հարցերի թվում են՝ ՊՄԳ ծրագրի չափանիշները, փողի դիմաց արժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի նկատմամբ կիրառելի կարգավորումները, ՊՄԳ ստորաբաժանումը, մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրերի նկատմամբ կիրառելի կարգավորումները և այլն։
Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի դրույթներով, մասնավորապես՝ պետություն-մասնավոր գործընկերության զարգացում, «Պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման և կառավարման կարգը հաստատելու, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները, պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանումը, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ձևը և ներկայացման ժամկետը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հաստատման միջոցառման կատարմամբ։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ՊՄԳ ծրագրերի արդյունավետ իրականացումը, մասնավորապես՝ այնպիսի ՊՄԳ ծրագրերի, որոնց շրջանակներում կնքված պայմանագրերը երկարաժամկետ կտրվածքով արդյունավետ կկառավարեն հանրային և մասնավոր գործընկերների միջև բաշխվող ռիսկերը, կնպաստեն ՊՄԳ ծրագրերի շրջանակներում երկրում առաջնահերթ նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը, ինչպես նաև կապահովեն հանրությանը մատուցվող ծառայությունների փողի դիմաց արժեքը և կբերեն որակական փոփոխությունների։
Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակն է խթանել երկրում պետություն-մասնավոր գործընկերության արդյունավետ և բարեհաջող ծրագրերի իրագործումը, պետություն-մասնավոր գործընկերության միջազգային լավագույն փորձին համարժեք։
2. Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված չէ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման ընթացակարգը, ՊՄԳ ծրագրերի տվյալների բազայի ստեղծման և կառավարման կարգը, ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները, ՊՄԳ ստորաբաժանումը, ՊՄԳ ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվության ձևը և ներկայացման ժամկետները, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը, մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրերի վերհանման կարգը։
Ներկայումս ՊՄԳ կարգավորող համակողմանի օրենսդրության բացակայությունը խոչընդոտում է համակարգի լիարժեք գործարկմանը` ՊՄԳ ծրագրերի վերհանման և պատրաստման, դրանց հաստատման, մասնավոր գործընկերոջ ընտրության և ծրագրերի կառավարման փուլերում որոշակի ռիսկեր առաջացնելով։
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է՝
- հաստատել պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը,
- որպես ՊՄԳ իրականացման ոլորտներ սահմանել առողջապահությունը, կրթությունը,
էներգետիկան, ջրային տնտեսությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները, կոշտ թափոնների հավաքումը, մշակումը և հեռացումը, փոստային ենթակառուցվածքները և ծառայությունները:
- որպես պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումը։
- ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1241-Ն որոշումը։
Միաժամանակ, Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում ՊՄԳ ծրագրերի մշակման և իրականացման համար կիրառելի կանոնների և ընթացակարգի ձևավորմանը, որը կօժանդակի ամբողջականացնել ՊՄԳ օրենսդրական դաշտը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Ասիական զարգացման բանկի փորձագետների աջակցությամբ:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները
Իրավական ակտի ընդունմամբ կձևավորվեն ՊՄԳ ծրագրերի մշակման, խթանման նպատակով անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքեր, կապահովվի ՊՄԳ արդյունավետ կիրառության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, ինչպես նաև կընդլայնվեն ՊՄԳ ձևաչափով իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում և՛ տեղական, և՛ օտարերկրյա մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունները:
6. Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6․10 «Պետական ծախսեր» բաժնի «Հանրային ներդրումների կառավարման համակարգ» հատվածի 1-ին պարբերությամբ (մասնավորապես՝ հանրային խնդիրները հանգուցալուծելու նպատակով ՊՄԳ համակարգի միջոցով բարձրացվելու են մասնավոր հատվածի ռեսուրսների օգտագործման հնարավորությունները, այդ թվում՝ նորարարական գաղափարները և կառավարման կարողությունները) և 2-րդ պարբերության 1-ին կետով (մասնավորապես՝ ամբողջացվելու է ՊՄԳ կարգավորման դաշտը՝ ապահովելով լավագույն ծրագրերի և դրանք իրականացնող մասնավոր գործընկերների ընտրությունը), ինչպես նաև 2019 թվականի հունիսի 28-ի «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՕ-113–Ն և 2021 թվականի հունիսի 30-ի ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-284-Ն օրենքների դրույթներով։
-
Обсуждалось
30.12.2021 - 14.01.2022
-
Тип
Pешение
-
Область
Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 4373
Принт