Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին /այսուհետ` ընկերություններ/ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի ««Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին» N 246-Ա որոշման շրջանակներում ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանութերի բեռնման և  ՀՀ մարզեր և համայնքներ փոխադրման աշխատանքների իրականացման  հետ կապված ծախսերը փոխատուցելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին»  թիվ 246-Ա որոշման 1-ին կետ 4-րդ ենթակետի համաձայն «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պետք է հատկացվեր  18,400,937.5 դրամ և 4,030,313.0 դրամ դրամաշնորհի /տեղափոխման/ գումարները: Նախորդ տարիներին ձևավորված պրակտիկայի համաձայն,  «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի /այսուհետև՝ ծրագիր/ շրջանակներում նախորդ տարիներին տրված չբաշխված պարարտանյութերի սուբսիդիայի գումարը թողնվում էր մատակարարներին, հաջորդող տարվա ծրագրի շրջանակներում բաշխելու համար: 2017թ-ին նշված գործընթացը սկսվել է ավելի ուշ, որի հետևանքով «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 և 2016 թվականներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև կնքված պայմանագրերով (բյուջետային վարկ) նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար  առաջացել են տույժեր: ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 250-Ն որոշման հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարության և ընկերությունների միջև կնքվել է համաձայնագրեր, որոնց համաձայն երկարացվել են ընկերություններին տրամադրված բյուջետային վարկերի ժամկետները, ինչպես նաև  ազոտական պարարտանյութի համար 18,400,937.5 դրամ, իսկ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի համար 4,030,313.0 դրամ դրամաշնորհի /տեղափոխման/ գումարները հաշվանցվել են պայմանագրերով (բյուջետային վարկ)  նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերով:  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է գումարները ընկերություններին տրամադրել Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» ծրագրի 4521-Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական հոդվածով առաջացած տնտեսումների հաշվին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

                                                           ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում բյուջեում ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

                                                             ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

 

 

  • Обсуждалось

    25.08.2017 - 10.09.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9260

Принт