«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Սննդամթերքի անվտանգություն մասին օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 959-Ն որոշմամբ, ինչպես նաև մարդու կյանքի և առողջության պաշտպանություն, տեղական արտադրողների և ներմուծողների միջև հավասար մրցակցային պայմանների ապահովմամբ:
2.Ընթացիկ իրավիճակը
Ներկայումս «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում բացակայում են կենդանական կամ բուսական ծագման սննդամթերքի ֆիզիկաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջների անհապատասխանության դեպքում գործող կարգավորման դրույթները:
3.Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
«Սննդամթերքի անվտանգության մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ կկարգավորվի կենդանական կամ բուսական ծագման սննդամթերքի ֆիզիկաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջների ապահովումը և անհամապատասխանության դեպքում՝ վարչական տույժի կիրառումը։
Միաժամանակ, նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
4.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետ «Գյուղատնտեսության» բաժին https://www.gov.am/files/docs/4586.pdf
- Նախագծերի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
6.Ակնկալվող արդյունքը
«Սննդամթերքի անվտանգության մասին օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ներկրողների և տեղական արտադրողների միջև մրցակցային պայմանները, ինչպես նաև առաջարկվող դրույթի կիրարկումը կապահովի մարդու առողջությունը անորակ և վտանգավոր սննդամթերքով պայմանավորված վնասակար ազդեցության ներգործությունից:
-
Обсуждалось
30.12.2021 - 14.01.2022
-
Тип
Закон
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 6133
Принт