«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» N 958-Ն որոշման.
1) վերնագրում և 1-ին կետում «ծառայողների» բառը փոխել «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով,
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Ն. Փաշինյան
|
|
«Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
_______________________-Ն որոշման»
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 958-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի, տարբերանշանների նկարագրի հետ կապված հարաբերությունները, դրանք կրելու կարգը և ժամկետները:
- Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի (այսուհետ՝ բարձրագույն դասային աստիճան) դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստը մուգ կապույտ գաբարդինից է, իսկ երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նը` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից:
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արական սեռի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստը կազմված է`
1) գլխարկ հովարով` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մուգ կապույտ մահուդե գլխարկաբոլորքով՝ կարմիր մահուդե եզրաշերտով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի վրա` կարմիր մահուդե եզրաշերտով: Երկու ոսկեգույն փոքր կոճակներով ամրացվում է երկշերտ հյուսված կապը (քուղը)` գլխարկաբոլորքի վրա ոսկեգույն ցանցահյուսազարդով (ձև N 3, նկար 2): Գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն գլխարկանշան (կոկարդ) (ձև N 6, նկար 2), իսկ գլխարկագագաթի վրա՝ կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան (ձև N 6, նկար 4): Գլխարկահովարը սև է, լաքապատ: Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գլխարկի (ձև N 3, նկար 1) հովարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեգույն լարահյուսից, ամրացվում է կաղնու ճյուղերի տեսքով 2 համաչափ ոսկեկար զարդ` 5-տոկոսանոց ոսկե թելերով, որի կենտրոնական մասում զետեղված են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի շրջանակաձև կենտրոնի երկու արծիվները, սուրը և ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթու պատկերով (ձև N 6, նկար 3), իսկ գլխարկագագաթի վրա` առջևի կենտրոնական մասում, Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը (ձև N 6, նկար 1).
2) կիտել`
ա. մուգ կապույտ կտորից՝ ամենօրյա, մարմինը կիսագրկող մակերեսով, հաստ փողքերով, հետ ծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, որոնք ներքևի հատվածում ունեն 2,5 մմ լայնությամբ կարմիր եզրակար, կողքերից ունեն կափույրով ծածկվող կտրվածքով ներկարված գրպաններ, երկու կողմերում ունի ծոցագրպան: Երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար միակոճկուն, միաշարք երեք ոսկեգույն մեծ կոճակներով, կարովի թիկնամասով և փողքերի կտրվածքով (ձև N 8, նկար 3): Բարձրագույն, արդարադատության առաջին դասի խորհրդական և արդարադատության երկրորդ դասի խորհրդական դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար երկկոճկուն (երկփեղկ)` 6 ոսկեգույն մեծ կոճակներով` տեղադրված երկշարք, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի (ձև N 8, նկար 1 և 2). Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կիտելի օձիքն ունի կարմիր եզրաշերտ.
բ. սպիտակ կտորից՝ տոնական, մարմինը կիսագրկող մակերեսով, հաստ փողքերով, հետ ծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, որոնք ներքևի հատվածում ունեն 2,5 մմ լայնությամբ կարմիր եզրակար, կողքերից ունեն կափույրով ծածկվող կտրվածքով ներկարված գրպաններ, երկու կողմերում ունի ծոցագրպան: Երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար միակոճկուն, միաշարք երեք ոսկեգույն մեծ կոճակներով, կարովի թիկնամասով և փողքերի կտրվածքով (ձև N 10, նկար 6): Բարձրագույն, արդարադատության առաջին դասի խորհրդական և արդարադատության երկրորդ դասի խորհրդական դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար երկկոճկուն (երկփեղկ)՝ 6 ոսկեգույն մեծ կոճակներով` տեղադրված երկշարք, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի (ձև N 10, նկար 4 և 5): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կիտելի օձիքն ունի կարմիր եզրաշերտ.
3) բաճկոն` տաք ներդիրով` մուգ կապույտ՝ անջրաթափանց կտորից, կազմված է լանջ
-
Обсуждалось
30.12.2021 - 15.01.2022
-
Тип
Pешение
-
Область
Юстиция
-
Министерство
Следственный комитет РА
Просмотры 4897
Принт