Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին
-
2 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության |
|
1. |
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
««Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի սեպտեմբերի 28-ի ՀՕ-138-Ն օրենքով կատարված լրացման համաձայն՝ լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար: Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին փոխհատուցում է պետությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ի կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի ««Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 73-Ա որոշմամբ հաստատվել է ««Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի N 73-Ա որոշման հավելվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Միաժամանակ, ներկայացվող Նախագծի մշակման համար հիմք են ընդունվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ և 175-րդ հոդվածների դրույթները: Հետևաբար, ներկայացվող Նախագծի ընդունման անհրաժեշտությունն անմիջականորեն բխում է «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի N 73-Ա որոշման պահանջներից և պայմանավորված է նոր ընդունված իրավական ակտի առնչությամբ այլ իրավական ակտ ընդունելու անհրաժեշտությամբ: |
2. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Սույն նախագծով նախատեսվում է որպես պետության կողմից փոխհատուցում սահմանել օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված կամավոր փրկարարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին փոխհատուցվող (վճարվող) միջին աշխատավարձի չափը և վճարման կարգը: |
3. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: |
4. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունումը կխթանի Հայաստանի Հանրապետությունում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորումը և զարգացումը, կսահմանի սոցիալական երաշխիքներ, կապահովի «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի N 73-Ա որոշման պահանջները: |
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին |
|
|
Սույն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Սույն նախագիծը համապատասխանում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին: |
ՏԵՂԵԿԱՆՔ Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության |
|
|
Սույն որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա ֆինանսական ազդեցության գնահատականի հաշվարկը հնարավոր չէ կատարել համապատասխան տեղեկությունների բացակայության պատճառով: |
ՆԱԽԱՐԱՐ Դ. ՏՈՆՈՅԱՆ
-
Обсуждалось
25.08.2017 - 11.09.2017
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство по чрезвычайным ситуациям
Просмотры 10241
Принт