Добавить в избранное

«Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

202 թվականի N _________   -Ն

 

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

202  թվականի  _____________-ի

N              - Ն որոշման

ԿԱՐԳ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպություն) կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (այսուհետ` ֆիզիկական անձ) էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման հետ կապված հարաբերությունները:
  2. Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում հաշվառվում է հարկային մարմնում:
  3. Էլեկտրոնային ծառայություն մատուցող` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվելու նպատակով մուտք է գործում Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի (http:// www.petekamutner.am) ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգ (այսուհետ` էլեկտրոնային ԱԱՀ համակարգ) և պատասխանում առցանց եղանակով տրվող հարցերին: Առցանց եղանակով հարցերը տրվում են հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով: Առցանց եղանակով տրված բոլոր հարցերին դրական պատասխան տալուց հետո ոչ ռեզիդենտ կազմակերպությունն էլեկտրոնային ԱԱՀ համակարգում ընտրում է գրանցվել ֆունկցիան` լրացնելով ու հաստատելով էլեկտրոնային փոստի հասցեն։ Ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է հաղորդագրություն` էլեկտրոնային ԱԱՀ համակարգում առցանց գրանցման մասին:
  4. Ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղման ակտիվացմամբ էլեկտրոնային ծառայություն մատուցող` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառելու համար էլեկտրոնային ԱԱՀ համակարգում ներկայացնում է դիմում` սույն կարգի N1 ձևին համապատասխան: Հարկային մարմին դիմումը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:
  5. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված դիմումի հիման վրա հարկային մարմինը, ոչ ուշ քան դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումը ներկայացնելու ամսաթվով ոչ ռեզիդենտ կազմակերպությանը հաշվառում է հարկային մարմնում` էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառ:

 


 

Ձև N1

 

ԴԻՄՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը

 

2. Ոչ ռեզիդենտ կազմակերպության ռեզիդենտության երկիրը

 

3. Ոչ ռեզիդենտ կազմակերպության գտնվելու վայրը (հաշվառման (գրանցման) հասցեն)

 

4. Ոչ ռեզիդենտ կազմակերպության պետական հաշվառման (գրանցման) փաստաթղթի համարը և ամսաթիվը

 

5. Ոչ ռեզիդենտ կազմակերպության հեռախոսահամարը

 

6. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կայքը (առկայության դեպքում)

 

7. Ոչ ռեզիդենտ կազմակերպության ապրանքային նշանի անվանումը

 

8․ Ոչ ռեզիդենտ կազմակերպության ներկայացուցչի անունը և ազգանունը

 

9. Ոչ ռեզիդենտ կազմակերպության ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեն

 

10. Ոչ ռեզիդենտ կազմակերպության ներկայացուցչի հեռախոսահամարը

 

11. Դիմումը ներկայացնելու ամսաթիվը

 

 

  • Обсуждалось

    28.12.2021 - 12.01.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3837

Принт

Связанные документы / ссылки