Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշման համաձայն՝ hանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից մինչև նշված որոշումն ուժի մեջ մտնելու պահը օգտագործվող «8xxx» համարները շարունակվում են օգտագործվել մինչ այդ պահը գործող սկզբունքով:

    Միաժամանակ, հանձնաժողովի 2018 թվականի մարտի 21-ի №91Ա որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն պարտավոր է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը հանձնաժողովի տնօրինմանը հանձնել ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի ներքին կարգավորումների նպատակով օգտագործվող «8xxx» կարճ կոդով ծառայությունների համարները։

Այս կապակցությամբ,  «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանձնաժողովի տնօրինմանն է հանձնել էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի ներքին կարգավորումների նպատակով օգտագործվող «8xxx» քառանիշ կոդի թվով 89 համար` միևնույն ժամանակ խնդրելով մնացած 137 համարների վերադարձման համար սահմանել առավելագույն ժամկետ կամ դիտարկել այդ համարները ընկերությանը տրամադրելու հնարավորությունը` հաշվի առնելով ընկերության ամրակցված կապի զարգացման պլանով նախատեսված ցանցի վերազինման, արդիականացման աշխատանքները։

Հաշվի առնելով վերոնշյալը և նկատի ունենալով, որ ընկերությանը տրամադրված համարների զբաղեցման թույլտվության գործողության ժամկետ է սահմանված մինչև 2023 թվականի մարտի 3-ը, անհրաժեշտություն է առաջացել լրամշակել օպերատորների կողմից մինչև 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահը օգտագործվող «8xxx» համարների ցանկը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

          Նախագծով, առաջարկվում է լրամշակել օպերատորների կողմից մինչև հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահը օգտագործվող «8xxx» համարների ցանկը։     

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

          Որոշ­ման նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

  1. Ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունման արդյունքում կփոփոխվի օպերատորների կողմից մինչև հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահը օգտագործվող «8xxx» համարների քանակը և հնարավոր կլինի հանձնաժողովի տնօրինմանը հանձնված «8xxx» քառանիշ կոդի թվով 89 հեռախոսահամար, ըստ անհրաժեշտության, առևտրային նպատակներով տրամադրել հեռախոսակապի օպերատորներին։  

  • Обсуждалось

    27.12.2021 - 12.01.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4299

Принт