ՑՈԼԱԿ ՂՈՒԿԱՍԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՑՈԼԱԿ ՂՈՒԿԱՍԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը, և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Ցոլակ Ղուկասի Ղուկասյանը (ծնվ.՝ 1995 թվականի նոյեմբերի 17-ին, հաշվառման հասցեն՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց փող., 19 շ., բն. 12), ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշմամբ ստանալով տարկետում` շարունակել է իր գիտական, գիտահետազոտական, գիտամանկավարժական գործունեությունը «Հայ-Ռուսական» համալսարանում՝ ղեկավարել է բնական լեզվի մշակման ուսանողական գիտահետազոտական խումբ, հանդիսանում է մագիստրոսական ավարտական աշխատանքի գիտական ղեկավար:
2021 թվականի մայիսի 25-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 0477 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Հայերեն տեքտստերում ընդօրինակությունների հայտնաբերման մեթոդներ ու ծրագրային միջոցներ» թեմայով: Աշխատում է Հայ-Ռուսական» համալսարանի «Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի համակարգային ծրագրավորման» ամբիոնում որպես դասախոս:
Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:
- Ակնկալվող արդյունքը.
«Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը Ց Ղուկասյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտահետազոտական, գիտամանկավարժական գործունեությունը ծավալելու նպատակով՝ շարունակել աշխատելու «Հայ-Ռուսական» համալսարանում:
«Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
24.12.2021 - 08.01.2022
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 4216
Принт