«Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետի դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով կառավարության որոշմամբ էլեկտրոնային ծառայությունների ցանկի սահմանումն է։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածով տրված են օրենսգրքի կիրառման իմաստով հասկացությունների սահմանումները, մասնավորապես նույն հոդվածի 1-ին մասի 48-րդ կետով տրված է ծառայության մատուցման հասկացության սահմանումը:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-359-Ն օրենքով կատարված փոփոխությամբ օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետով սահմանվել է, որ նույն կետի կիրառության իմաստով՝ ծառայության մատուցում է համարվում նաև՝ էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցումը (էլեկտրոնային ծառայություն)՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի (էլեկտրակապի) միջոցով ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ համացանցի (ինտերնետի) միջոցով, որի մատուցումն անհնար է առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման: Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանում է Կառավարությունը, որը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
Օրենսգրքի վերոնշյալ դրույթների կիրակումն ապահովելու համար ներկայացվող Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային ծառայությունների ցանկը։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային ծառայությունների ցանկը։ Ընդ որում, էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանվել է հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով մի շարք երկրների (Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության) հարկային օրենսդրությամբ սահմանված կարգավորումները։ Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայություններ են համարվում`
- ծրագրային ապահովման (ներառյալ համակարգչային և օնլայն խաղերի) օգտագործման իրավունքի տրամադրումը, տեղեկատվական-հեռահաղորդակցման կապի, այդ թվում՝ ինտերնետի միջոցով տվյալների բազաների օգտագործումը, այդ թվում` դրանց հեռահար հասանելիության ապահովումը, ներառյալ` դրանց նորացումները և լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորությունների տրամադրումը, էլեկտրոնային գրքերի և այլ էլեկտրոնային հրապարակումների, տեղեկատվական, կրթական նյութերի, գրաֆիկական պատկերների, երաժշտական ստեղծագործությունների, տեքստով կամ առանց դրա, աուդիվիզուալ ստեղծագործությունների օգտագործման իրավունքի, այդ թվում` դրանց հեռավար օգտագործման իրավունքի տրամադրումը տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով,
- տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով գովազդային ծառայությունների մատուցումը, գովազդային հարթակների տրամադրումը, խորհրդատվության տրամադրումը,
- տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով մշակույթի, արվեստի, ուսուցման (կրթության), գիտության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի, զբոսաշրջության, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունները․
Նախագծի հավելվածի 3-րդ կետով սահմանվել է նաև, որ օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայություններ չեն համարվում`
- ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումը, եթե ինտերնետով պատվերի արդյունքում դրանց տրամադրումը իրականացվում է առանց ինտերնետ կապի,
- էլեկտրոնային հաշվողական մեքենաների համար ծրագրերի իրացումը (ներառյալ համակարգչային խաղերը), եթե դրանց փոխանցումը կատարվում է նյութական կրիչներով,
- ինտերնետ հասանելիության ապահովման ծառայությունների մատուցումը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան էլեկտրոնային ծառայությունների ցանկի սահմանումն է։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
7․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայությունների ցանկի սահմանումն է։
-
Обсуждалось
21.12.2021 - 05.01.2022
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 4295
Принт