ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» N 1111-Ն որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ են կիրառվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523210000 ծածկագրին դասվող) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ցեմենտի և կլինկերի ներմուծման վրա, մասնավորապես՝ «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է լիցենզիաների հիման վրա։
Իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ ս.թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 701.8 հազ. տոննա ցեմենտ, իսկ աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 115.1%:
Նպատակ ունենալով շարունակական դարձնելու պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ ՀՀ շահագրգիռ պետական մարմիններին էր շրջանառվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի N 1111-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվել էր վեց ամսով երկարաձգել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը։
Սակայն հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության դիտողությունը առ այն, որ երկարաձգումը ևս 6 ամսով խնդրահարույց է դառնում «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին համապատասխանության տեսանկյունից, քանի որ վերջինս չի նախատեսում կարգավորում ժամանակավոր միջոցի ժամկետի երկարաձգման համար, փոխարենը թույլ է տալիս անդամ պետություններին երրորդ երկրների հետ առևտրում միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ և իրավական տեսանկյունից առավել նպատակահարմար է նախագծի հաստատումը ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվող տարբերակով, այն է՝ «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշման նախագծի տեսքով։ Ըստ էության, ներկայացվող տարբերակը նույնաբովանդակ է և չի տարբերվում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի N 1111-Ն որոշումից (որն ընդամենը նախատեսում էր գործող որոշման ժամկետի երկարաձգում)։
Հաշվի առնելով վերոգրյալ դիտողությունը և նպատակ ունենալով որոշումը համապատասխանեցնել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի հիշյալ դրույթներին՝ ներկայացվում է «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը կրկնում է արդեն իսկ գործող մայր որոշումը (08.07.2021թ. N 1111-Ն)՝ սակայն սահմանում է նոր վեցամսյա ժամկետ (2022 թվականի հունվարի 10-ին և գործում է մինչև 2022 թվականի հուլիսի 10-ը), իսկ բովանդակային առումով լուծում է նույն խնդիրը, որը ներկայացված էր շահագրգիռ մարմիններին սկզբնական շրջանառված նախագծով։ Նշված տարբերակը ամբողջությամբ համապատասխանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 54-րդ կետի դրույթներով սահմանված պահանջներին։
-
Обсуждалось
20.12.2021 - 04.01.2022
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 4137
Принт