ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԵՎ, ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻՑ ՈՒՇ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԱԾ ԿԱՄ ՈՒՇ ԿԱՏԱՐԱԾ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ և ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎՃԱՐՎԱԾ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԵՎ, ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻՑ ՈՒՇ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԱԾ ԿԱՄ ՈՒՇ ԿԱՏԱՐԱԾ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ և ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎՃԱՐՎԱԾ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Սույն որոշման ընդունումը պայմանավորված է Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով (էլեկտրաէներգիայի, ինտերնետ կապի բացակայություն և այլն) սահմանված ժամկետներում հայտարարագրեր, հաշվետվություններ չներկայացրած և դրա հետ կապված հարկային պարտավորությունները սահմանաված ժամկետներում չկատարած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառված հարկային պարտավորություններ համարվող տույժերն ու տուգանքներն աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությամբ։
- ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով (էլեկտրաէներգիայի, ինտերնետ կապի բացակայություն և այլն) սահմանված ժամկետներում հայտարարագրեր, հաշվետվություններ չներկայացրած և դրա հետ կապված հարկային պարտավորությունները սահմանաված ժամկետներում չկատարած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված տուգանք և տույժեր։
Հարկ է նշել, որ Էկոնոմիկայի նախարարությունը շահագրգիռ պետական մարմինների հետ իրականացրել է մի շարք քննարկումներ, և հաշվի առնելով, որ վերոնշյալ Ընկերությունների մոտ տուգանքները առաջ են եկել ոչ թե տնտեսական գործունեության հետևանքով, այլ իրնեցից անկախ պատճառներով՝ ֆորս-մաժորային իրավիճակներից ելնելով, ինչպես նաև, որ կարող են նաև լինել նմանատիպ այլ դեպքեր, քաննարկման ընթացքում դիտարկվել է վերոնշյալ խնդրի համակարգային լուծման տարբերակներ։
Նկատի ունենալով, որ խնդի լուծումը կրելու է կարճաժամկետ և մեկանգամյա բնույթ նպատակահարմար է համարվել պետական աջակցության տրամադրման գործիքի կիրառությունը՝ վերոնշյալ խնդիրներով պայմանավորված առաջացած տուգանքների փոխհատուցման տրամաբանությամբ։
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծում իրականացրած և, ռազմական դրությամբ պայմանավորված, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ներմուծման հարկային հայտարարագիր (հայտարարագրեր) սահմանված ժամկետներում կամ սահմանված ժամկետներից ուշ ներկայացրած և արդյունքում հարկային պարտավորությունները չկատարած կամ ուշ կատարած՝ Արցախի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների (այդ թվում` վճարված) փոխհատուցման նպատակով աջակցություն տրամադրելու և կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում նախատեսում է եկամուտների նվազեցում փոխհատուցման գումարի չափով։
3.ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի կողմից սանձարզերծված պատերազմի հետևանքով տեղական ընկերությունների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով աջակցության գործիքակազմի կիրառում:
4.ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Ընկերությունների խաթարված գործունեության բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով առաջարկվում է փոխհատուցել։
5․ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի աշխատակազմի հանձնարարականը։
6․ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի նվազեցում փոխհատցվող գումարների չափով:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծում իրականացրած և, ռազմական դրությամբ պայմանավորված, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ներմուծման հարկային հայտարարագիր (հայտարարագրեր) սահմանված ժամկետներում կամ սահմանված ժամկետներից ուշ ներկայացրած և արդյունքում հարկային պարտավորությունները չկատարած կամ ուշ կատարած՝ Արցախի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների (այդ թվում` վճարված) փոխհատուցման նպատակով աջակցություն տրամադրելու և կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետից։ Նախագծով նախատեսվում է Ադրբեջանի կողմից սանձարզերծված պատերազմի հետևանքով տեղական ընկերությունների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով փոխհատուցման գործիքակազմի կիրառում:
-
Обсуждалось
20.12.2021 - 04.01.2022
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 4209
Принт