В стадии разработки
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ‑1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-6-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 2. Պետական պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու պայմանները
- Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունի՝
- Սահմանադրական դատարանի դատավորը՝
ա. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքում՝ անկախ տարիքից, կամ
բ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կամ 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում,
- առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
- առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած կամ հինգ տարի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
- առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաշվեքննիչ պալատի անդամի կամ առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի կամ վեց տարի Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
- առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
- Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն զբաղեցրած անձը, որի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են համապատասխանաբար դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով.
- առնվազն մեկ ժամկետ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
- դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել կամ դադարել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով.
- դատախազի պաշտոն զբաղեցրած անձը, որը՝
ա․ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ և պաշտոնից ազատվել է «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, կամ
բ․ պաշտոնից ազատվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատախազի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով․
- հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը, որը՝
ա․ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ և պաշտոնից ազատվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, կամ
բ․ պաշտոնից ազատվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով․
- քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը, որը՝
ա․ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ և պաշտոնից ազատվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, կամ
բ․ պաշտոնից ազատվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով․
- պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը, որը՝
ա․ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ և պաշտոնից ազատվել է «Հարկային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, կամ
բ․ պաշտոնից ազատվել է է «Հարկային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով․
- սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված պաշտոններում, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն 15 տարի պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
- Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում:
2․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մեկից ավելի հիմքերով միաժամանակ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձին կենսաթոշակ նշանակվում է այդ հիմքերից մեկով` իր ընտրությամբ։
- Սույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում ապահովվում է բժշկական սպասարկմամբ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
- Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձը սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի զբաղեցնում հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն: Սույն օրենքի իմաստով հանրային պաշտոն է համարվում նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնը։
- Սույն հոդվածով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին։ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու ժամանակահատվածում:
Հոդված 3․ Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում
- Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Կառավարության անդամի, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների դատավորի, Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում, սույն մասում նշված անձի`
1) հուղարկավորությունը կազմակերպած անձին վճարվում է հուղարկավորության նպաստ,
2) ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն,
3) ընտանիքի անդամներից մեկին՝ ընտանիքի համար նշանակվում է կենսաթոշակ։ Ընտանիքի անդամներից մեկի պահանջով նրա բաժնեմասը նշանակվում և վճարվում է առանձին` համամասնորեն:
- Սույն օրենքի իմաստով մահացած (զոհված) պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամ են համարվում սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի`
1) ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում և մահվան օրվա դրությամբ՝
ա․ լրացել է նրանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, կամ
բ․ ճանաչված են եղել հաշմանդամություն ունեցող անձ.
2) 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը).
3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:
- Միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նշանակելու և վճարելու կարգը, հուղարկավորության նպաստի չափը, միանվագ դրամական օգնության չափը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 4․ Կենսաթոշակի ընտրության իրավունքը
- Սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով միաժամանակ պետական կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ` իր ընտրությամբ:
- Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով պետական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է անձին սույն օրենքով կենսաթոշակ նշանակելու օրվանից, իսկ այդ օրվանից հետո վճարված այլ կենսաթոշակի գումարը պահվում (հաշվանցվում) է սույն օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից։
Հոդված 5․ Պետական պաշտոն զբաղեցրած անձի և նրա ընտանիքի անդամների կենսաթոշակը հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը
- Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-6-րդ, 13-րդ և 14-րդ կետերում նշված պաշտոններ զբաղեցրած անձին, սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ նրա ընտանիքին նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝
Կ=Հ x Գ + ԿՀՍ x ԿՀՍԱ բանաձևով, որտեղ`
Կ-ն՝ կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` սույն օրենքով կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը (այսուհետ՝ հիմնական կենսաթոշակ),
Գ-ն` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը (այսուհետ՝ գործակից),
ԿՀՍ-ն` կենսաթոշակը հաշվարկելու համար ստաժը,
ԿՀՍԱ-ն` կենսաթոշակը հաշվարկելու համար ստաժի մեկ տարվա արժեքը (այսուհետ՝ մեկ տարվա արժեք)։
- Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, ստաժի մեկ տարվա արժեքը փոխվելու դեպքում:
- Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 7-12-րդ կետերում նշված պաշտոններ զբաղեցրած անձին կամ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքում նրա ընտանիքին նշանակվող՝ կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝
- զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 50 տոկոսի չափով, եթե տվյալ պաշտոն զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ,
- զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 50 տոկոսի և նրան վճարվող՝ անուիտետի կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով, եթե տվյալ պաշտոն զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից է։
- Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել այն պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը, որից հաշվարկվել է կենսաթոշակը։
- Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 7-12-րդ կետերում նշված պաշտոններ զբաղեցրած անձին.
- սույն օրենքով կենսաթոշակը նշանակելուց հետո անուիտետի կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակ նշանակելու դեպքում,
- նշանակված անուիտետի կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափը փոփոխվելու կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակը դադարելու դեպքում։
- Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս պաշտոնային դրույքաչափը ու հավելավճարը հաշվարկվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորի համար սահմանված գործակիցը և դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տևողությունը:
- Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է սույն հոդվածի 5-րդ մասում նշված հանգամանքն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Կենսաթոշակի չափը վերահաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակ նշանակող մարմնին տրամադրում է Կառավարության սահմանած կարգով։
- Սույն օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև կենսաթոշակառուի ներկայացրած գրավոր դիմումի և սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ փաստաթղթի հիման վրա՝ դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից՝ Կառավարության սահմանած կարգով։ Եթե սույն մասով վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
- Սույն օրենքով կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժը (ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելու կարգը, հիմնական կենսաթոշակի չափը, ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 6. Պետական պաշտոն զբաղեցրած անձի, նրա ընտանիքի անդամների կենսաթոշակ ստանալու իրավունքը
- Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակող մարմին, և նրան նշանակվել է կենսաթոշակ:
- Կենսաթոշակը նշանակվում է՝
1) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ, 8-12-րդ կետերում նշված պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.
2) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ, 7-րդ և 13-րդ կետերում նշված պետական պաշտոն զբաղեցրած անձի՝ 65 տարին լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.
3) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետերում նշված պետական պաշտոն զբաղեցրած անձի՝ հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.
4) սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.
5) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-4-րդ կետերով սահմանված 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո:
- Սույն օրենքով կենսաթոշակը նշանակվում է ոչ ավելի վաղ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից:
4․ Սույն օրենքով կենսաթոշակը նշանակվում և վճարվում է, կենսաթոշակը վճարելը դադարեցվում և վերսկսվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է, կենսաթոշակից պահումները կատարվում են, ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում, հետ գանձվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։
- Պետական պաշտոն զբաղեցրած անձի՝ սույն օրենքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն։
- Սույն օրենքով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակող մարմինը, կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Կառավարությունը:»։
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-11-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքի 2-րդ հոդվածի 8-12-րդ մասերում նշված պաշտոններ զբաղեցրած անձանց՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքով նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։ Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: Սույն մասի համաձայն կենսաթոշակները հաշվարկվում են՝
- կենսաթոշակի գործում պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափի մասին փաստաթղթի առկայության դեպքում՝ անկախ կենսաթոշակառուի դիմում ներկայացնելու հանգամանքից՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
- կենսաթոշակի գործում պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափի մասին փաստաթղթի բացակայության դեպքում՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում ներկայացնելու դեպքում՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, 6 ամսյա ժամկետից հետո ներկայացնելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասում «հանրային ծառայության անցնելու» բառերը փոխարինել «հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձին սույն օրենքի 160-րդ հոդվածի 1 ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով և չափով նշանակվում է կենսաթոշակ: Այս դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24‑ի ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով:»։
Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասությունները ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաև իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով:»։
Հոդված 2. Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
««ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-155-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Обсуждалось
20.12.2021 - 05.01.2022
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 5431
Принт