ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» 122-Ն որոշման 2-րդ հավելվածի 20-րդ կետը.
- Ստեղծել Հուավեյ Տեքնոլոջիս Կո. ՍՊԸ-ի հետ «Խելացի քաղաքի» պիլոտային ծրագրի իրականացման համար համագործակցություն իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
- Հաստատել Հուավեյ Տեքնոլոջիս Կո. ՍՊԸ-ի հետ «Խելացի քաղաքի» պիլոտային ծրագրի իրականացման համար համագործակցություն իրականացնելու նպատակով աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վարչապետի
2017 թ. -------------- --- -ի
N -Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Բորիս Դեմիրխանյան |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
|
|
|
Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի տեղակալ |
|
|
|
Երևանի փոխքաղաքապետ (համաձայնությամբ) |
|
|
|
Հուավեյ Տեքնոլոջիս Կո. ՍՊԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
վարչապետի
2017 թ. ____________ -ի
N որոշման
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
Հուավեյ Տեքնոլոջիս Կո. ՍՊԸ-ի հետ «Խելացի քաղաքի» պիլոտային ծրագրի իրականացման համար համագործակցություն իրականացնելու նպատակով աշխատանքային խմբի
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Uույն աշխատակարգով կանոնակարգվում է Հուավեյ Տեքնոլոջիս Կո. ՍՊԸ-ի հետ «Խելացի քաղաքի» պիլոտային ծրագրի իրականացման համար համագործակցություն իրականացնելու նպատակով աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
- Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:
- ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
- Աշխատանքային խմբի նպատակներն են՝
- Հուավեյ Տեքնոլոջիս Կո. ՍՊԸ-ի և պետական կառավարման մարմինների միջև համագործակցության իրականացում,
- Հուավեյ Տեքնոլոջիս Կո. ՍՊԸ-ի կողմից «Խելացի քաղաքի» պիլոտային ծրագրի իրականացման օժանդակություն,
- Հուավեյ Տեքնոլոջիս Կո. ՍՊԸ-ի հետ հետագա ծրագրերի մշակում,
III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Աշխատանքային խմբին վերապահվում է հետևյալ գործառույթները՝
1) Հուավեյ Տեքնոլոջիս Կո. ՍՊԸ-ի հետ համատեղ քննարկումների կազմակերպում,
2) Հուավեյ Տեքնոլոջիս Կո. ՍՊԸ-ի կողմից «Խելացի քաղաքի» պիլոտային ծրագրի իրականացման ժամանակ առաջացած տեխնիկական և գործնական խոչնդոտների վերացում,
3) Խելացի քաղաքի» պիլոտային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պահանջների իրականացում,
4) Խելացի քաղաքի» պիլոտային ծրագրի իրականացման վերլուծություն և հետագա զարգացմանն ուղղված աշխատանքների կազմակերպում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
- Աշխատանքային խումբն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ քան յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 9-րդ կետին համապատասխան։
- Աշխատանքային խմբի նիստերը հրավիրում և վարում է աշխատանքային խմբի ղեկավարը։
- Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում աշխատանքային խմբի նիստը կարող է վարել անդամներից մեկը՝ աշխատանքային խմբի ղեկավարի հանձնարարությամբ:
- Աշխատանքային խմբի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի oրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ աշխատանքային խմբի ղեկավարի զեկուցմամբ:
- Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ։
- Աշխատանքային խմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Աշխատանքային խմբի կազմի առնվազն երկու երրորդը։
- Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։
- Աշխատանքային խմբի այն անդամը, ով համաձայն չէ աշխատանքային խմբի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:
- Աշխատանքային խմբի անդամները աշխատանքային խմբի նիստի անցկացման վայրի, oրվա, ժամի և նիստի oրակարգի մասին քարտուղարության կողմից տեղեկացվում են նիստի անցկացման oրվանից առնվազն 3 oր առաջ:
- Աշխատանքային խմբի նիստերին ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության կարող է հրավիրել մասնակցելու պետական պաշտոնյաներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների, մասնավոր ընկերությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
- Աշխատանքային խմբի ղեկավարի հանձնարարությամբ, աշխատանքային խմբի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ՝ աշխատանքային խմբի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
- Աշխատանքային խմբի ղեկավարը՝
1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը,
2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը,
3) ներկայացնում է աշխատանքային խումբը այլ մարմինների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և անձանց հետ հարաբերություններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
4) համակարգում է աշխատանքային խմբի քարտուղարության ընդհանուր աշխատանքները,
5) ստորագրում է աշխատանքային խմբի որոշումները և նիստերի արձանագրությունները, աշխատանքային խմբի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
6) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստը.
7) աշխատանքային խմբի հաստատմանն է ներկայացնում աշխատանքային խմբի նիստի օրակարգը,
8) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
- Աշխատանքային խմբի անդամն իրավունք ունի՝
1) աշխատանքային խմբի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր հարցեր ներկայացնելու աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկելու համար.
2) ներկայացնելու առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
3) ծանոթանալու աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին:
- Աշխատանքային խմբի անդամը պարտավոր է՝
1) մասնակցել աշխատանքային խմբի աշխատանքներին.
2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
- Աշխատանքային խմբի անդամի նիստին մասնակցության անհնարինության դեպքում, տվյալ անդամը այդ մասին նախօրոք պետք է գրավոր տեղեկացնի աշխատանքային խմբի ղեկավարին՝ նշելով նիստին իր փոխարեն մասնակցող իրավասու պաշտոնատար անձի տվյալները (անուն, ազգանուն):
- ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
- Աշխատանքային խմբի քարտուղարության իրավասությունները վերապահվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմին:
- Աշխատանքային խմբի քարտուղարությունը աշխատանքային խմբի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝
1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում աշխատանքային խմբի անդամներին,
2) կազմում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները,
3) ապահովում է աշխատանքային խմբի նիստի որոշումների նախագծերի կազմումը,
4) վարում է աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը,
5) գրանցում է աշխատանքային խմբի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները,
6) կազմակերպում է աշխատանքային խմբի որոշումների տրամադրումը աշխատանքային խմբի անդամներին և համապատասխան կազմակերպություններին։
7) իրականացնում է խորհրդակցությունների հրավիրման համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներ:
-
Обсуждалось
24.08.2017 - 14.09.2017
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 9590
Принт