Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2021 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման N 1 hավելվածի 19.1-ին կետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի» բառերով:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման հավելվածի 1.1-րդ կետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի» բառերով:
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝                                                                                                                                    1)6-րդ կետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ)» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգում (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,                                                                                           2) N 1 հավելվածի ամբողջ տեքստի ««Միասնական հայտ»» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր»» բառերով:
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1173-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

            1)3-րդ կետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ»           համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ)» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգում (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,
          2)5-րդ կետում ««Միասնական հայտ» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր»» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1174-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)3-րդ կետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ)» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգում (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,
2)5-րդ կետում ««Միասնական հայտ»» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր»» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծումը կանոնակարգելու մասին» N 83-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)5-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան համակարգի swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգում (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,
2)7-րդ կետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր» համակարգում» բառերով,
3)8-րդ կետում ««Միասնական հայտ»» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր»» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտ տրամադրելու մասին» N 1331-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում՝

ա.5-րդ կետի 1-ին ենթակետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ)» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգում (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,

բ.6-րդ կետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ»» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր»» բառերով,

գ.7-րդ կետում ««Միասնական հայտ»» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր»» բառերով,

2)որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածում՝

ա.5-րդ կետի 1-ին ենթակետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ)» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգում (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,

բ.6-րդ կետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ»» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր»» բառերով,

գ.7-րդ կետում ««Միասնական հայտ»» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր»» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)1-րդ կետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգում (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,
2) Ամբողջ տեքստում ««Միասնական հայտ» համակարգ» և ««Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր» համակարգ» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգը սահմանելու մասին» N 908-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգում» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)որոշման N 1 հավելվածի 19-րդ կետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ) համակարգի» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,
2)որոշման ամբողջ տեքստի «կամ «Միասնական հայտ»» բառերը փոխարինել «կամ «Թույլատվական փաստաթղթեր»» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման N 3 հավելվածի 10.1.-րդ կետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)որոշման N 2 հավելվածի 6.1-րդ կետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ)» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,
2)որոշման ամբողջ տեքստի ««Միասնական հայտ»» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր»» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 346-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1)7-րդ կետի առաջին պարբերությունում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ)» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգում (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,
2)10-րդ կետում ««Միասնական հայտ»» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր»» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1)8-րդ կետի առաջին պարբերությունում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգում (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,
2)12-րդ կետում ««Միասնական հայտ»» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր»» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 375-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1)6-րդ կետում «swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգում» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգում (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,
2)10-րդ կետում ««Միասնական հայտ»» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր»» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1304-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1)որոշման 3-րդ կետում ««Միասնական հայտ»» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր»» բառերով,
2)որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա. 3-րդ կետում ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով (այսուհետ՝ «Միասնական հայտ» համակարգ)» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգում (այսուհետ՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ)» բառերով,

բ. հավելվածի ամբողջ տեքստի ««Միասնական հայտ»» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր»» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում sw.gov.am համացանցային կայքէջի գործարկման օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    15.12.2021 - 30.12.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая, Информационные технологии

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4402

Принт