Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1597-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1597-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

          Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարմամբ, համաձայն որի Նախարարության կողմից գույքագրվեն են որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ մաս հանդիսացող համապատասխանության գնահատման ոլորտին առնչվող ՀՀ կառավարության և վարչապետի որոշումներ և նախաձեռնվել են դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում):

Այս համատեքստում տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 1597–Ա որոշման մեջ նշված լիազորող նորմը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումներին։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 1597–Ա որոշումը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Համապատասխանության գնահատման մասին» օրենքը ուժը կորցրած է ճանաչվել 2017 թվականի ապրիլի 15-ին

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

4 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1597–Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով www.e-draft.am տեղադրելու միջոցով։

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

           Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից, քանի որ իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 1597–Ա որոշման մեջ նշված լիազորող նորմը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումներին, իսկ «Համապատասխանության գնահատման մասին» օրենքը ուժը կորցրած է ճանաչվել 2017 թվականի ապրիլի 15-ին։

 

 

 

  • Обсуждалось

    13.12.2021 - 30.12.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3998

Принт