В стадии разработки
«Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին»
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԵՂՏԱՋՐԻ ՆՍՏՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ՀԱՎԱՔՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆԸ, ՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆԸ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նածագծի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4.10 բաժնի` «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրումը, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում` ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգումը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունն ու կառավարումը ուղղությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.3-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2018թ. մայիսի 29-ի «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 589 որոշման հավելվածի 5-րդ կետը։
Համաձայն Ջրային օրենսգրքում 2018 թվականի մարտի 2-ի ՀՕ-126-Ն օրենքով կատարված փոփոխության՝ կեղտաջրի նստվածքը սահմանվում է որպես կեղտաջրերի մաքրման գործընթացում կեղտաջրից անջատված օրգանական և (կամ) հանքային ծագման պինդ նյութերի խառնուրդամաս: Ըստ տվյալ սահմանման՝ չի առանձնացվում մեխանիկական մաքրման արդյունքում առաջացած նստվածքը կենսաբանական մաքրման արդյունքում առաջացած տիղմից։ Ուստի, կեղտաջրի մաքրման արդյունքում առաջացած օրգանական և հանքային ծագման պինդ նյութերի նստվածքը պետք է տարանջատվի նստվածքի և տիղմի՝ ելնելով խառնուրդամասի հատկություններից։
Համաձայն միջազգային փորձի, որպես արժեքավոր պարարտանյութ օգտագործվում է կենցաղային կեղտաջրերի կենսաբանական մաքրման ժամանակ առաջացած տիղմը, որը պարունակում է գյուղատնտեսական նպատակներով հողերի պարարտացման համար արժեքավոր սննդային տարրեր։ Ըստ այդմ, կեղտաջրերի տիղմի հավաքմանը, տեղափոխմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանն ու օգտագործմանը տրվող պահանջները բխում են հողերի տեսակից, քիմիական կազմից և աղտոտվածության աստիճանից։
Պետք է նշել, որ ՀՀ-ում մինչ օրս չի իրականացվում հողերի, մասնավորապես՝ գյուղատնտեսական նշանակության հողերի որակի մոնիտորինգ և աղտոտվածության գնահատում։ ՀՀ-ում հողերի գնահատման համար գործող հիգիենիկ պահանջներն ու ստանդարտները խիստ են և հաշվի չեն առնում տեղանքի երկրաքիմիական առանձնահատկությունները, որոնց հիման վրա հնարավոր կլինի հստակ ներկայացնել կեղտաջրերի տիղմին ներկայացվող պահանջներ։ Եվրոպական երկրների լավագույն փորձի ինտեգրման դեպքում էլ կարող են առաջանալ մի շարք բնապահպանական կամ տնտեսական ռիսկեր։ Օրինակ՝ մեղմ պահանջների ինտեգրումը կարող է բերել գյուղատնտեսական հողերի՝ ծանր մետաղներով և օրգանական նյութերով աղտոտման, իսկ առավել խիստ պահանջների դեպքում առաջ կգան չարդարացված ֆինանսական ծախսեր ԿՄԿ-ների ստեղծման ժամանակ։
Ըստ այդմ, կենցաղային կեղտաջրերի նստվածքի մաքրման արդյունքում առաջացած նստվածքի և տիղմի մշակման և օգտագործման պահանջները սահմանելու համար անհրաժեշտություն է առաջանում՝
Ø վերանայել ՀՀ հողերի որակի նորմերը՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային լավագույն փորձին և հաշվի առնելով տեղանքի երկրաքիմիական առանձնահատկությունները։
Ø պիլոտային տարածքի համար գյուղատնտեսական հողերի քիմիական կազմի ուսումնասիրում և որակի գնահատում։
Ø կեղտաջրերի նստվածքում և տիղմում ծանր մետաղների, պաթոգենների և օրգանական աղտոտիչների սահմանային թույլատրելի արժեքների սահմանում՝ նստվածքի և տիղմի պատշաճ մշակումը, հավաքումը և օգտագործումն ապահովելու համար։
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով սահմանվել են կենցաղային և դրա ցուցանիշներին հասցրած արտադրական կեղտաջրերի մաքրման գործընթացում կեղտաջրի նստվածքի և տիղմի հավաքմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջներ, ինչը հնարավորություն կտա կենցաղային և արտադրական կեղտաջրերի կենսաբանական մաքրման գործընթացում առաջացած նստվածքը և տիղմը հավաքման, մշակման ենթարկելուց հետո, տրամադրել տարբեր նպատակներով օգտահանման և օգտագործման։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի փորձագետների կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
«Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի կենցաղային և արտադրական կեղտաջրերի մաքրման գործընթացի պատշաճ իրականացմանը, դրա արդյունքում կուտակված նստվածքի և տիղմի անվտանգ օգտագործմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը:
5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժի 1.5-րդ կետից։
Նախորդ 10-15 տարիների ընթացքում համաշխարհային պրակտիկայում արմատական կերպով փոխվել են կեղտաջրերի կառավարման մոտեցումները: Եթե նախկինում այն ընդունվում էր սոսկ որպես կենսագործունեության արդյունք կամ աղտոտված ջուր, ապա այժմ այն դիտարկվում է որպես ռեսուրս (և ոչ միայն ջրային), որը ենթակա է օգտահանման` դրանում պարունակվող օգտակար հատկությունների կորզման ու տարբեր բնագավառներում օգտագործման առումով։ Վերոնշյալ որոշման ընդունումը կապահովի կեղտաջրերի մաքրման արդյունքում առաջացած նստվածքի և տիղմի օգտագործումը, կնպաստի վերջիններիս անվտանգ հեռացմանը շրջակա միջավայր, կհանգեցնի ջրային ռեսուրսների պահպանությանն ու արդյունավետ կառավարմանը։
-
Обсуждалось
13.12.2021 - 31.12.2021
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Сельское хозяйство, Охрана природы, Экономика, Водное хозяйство
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 5949
Принт