ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի առաջարկության հիման վրա՝ վերջինիս ենթակայության տակ գտնվող ««Նորք Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կարիքների համար գնումներն էլեկտրոնային գնումների համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով իրականացնելու նպատակով։ Գործող կարգավորումների համաձայն համակարգի միջոցով է կազմակերպվում ոչ բոլոր պատվիրատուների կողմից իրականացվող գնումները, ինչը պայմանավորված է համակարգի ծանրաբեռնվածությամբ։ Մասնավորապես համակարգի միջոցով են իրականացվում պետական կառավարման մարմինների, պետության հիմնարկների, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի, քաղաքային համայնքների, պետության՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների, «Երևանի ավտոբուս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունների, պետության կողմից ստեղծված հիմնադրամների կամ ձևավորված միավորումների (միությունների),որոշ համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների կամ ձևավորված միավորումների(միությունների), պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամների կամ ձևավորված միավորումների (միությունների), պետական ոչ առևտրային կամ պետության՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամների և Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող գնումները։ Մյուս բոլոր պատվիրատուների դեպքում գնումներն իրականացվում են թղթային եղանակով: Սույն նախագիծը մշակվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանի կողմից առաջարկված՝ ««Նորք Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող գնումների ծավալը թույլ է տալիս վերջինիս ևս ներառել համակարգում։ |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ««Նորք Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ –ն իր կարիքների համար կատարվող գնման գործընթացները ներկայումս իրականացնում է թղթային եղանակով։ |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման արդյունքում հիշյալ կազմակերպությունը իր կարիքների համար կատարվող գնումները կիրականացնի էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով։ |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունման արդյունքում ««Նորք Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ –ն իր կարիքների համար կատարվող գնումները կիրականացնի էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով։ |
7. |
Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
8. |
Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
9. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
|
|
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։ |
-
Обсуждалось
10.12.2021 - 25.12.2021
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 4855
Принт