В стадии разработки
««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում, 9-րդ հոդվածի 4-րդ մասում, 16-րդ հոդվածի 1-ին մասում «4-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ 4.2-րդ մասով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ 2-րդ» բառերը, իսկ 2-րդ մասում «2-րդ մասի» բառերից հետո լրացնել «2-րդ կամ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ և 4.3-րդ մասերով՝
«4.2. Երեխա ունեցող մինչև 24 տարեկան (ներառյալ) գործազուրկ կինը, որը չունի բարձրագույն մասնագիտական կրթություն, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքներից բացի ունի բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուն նախապատրաստման աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4.3. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ին:
-
Обсуждалось
23.08.2017 - 08.09.2017
-
Тип
Закон
-
Область
Работа и занятость
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Общественное обсуждение
23.08.2017 16:32
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Просмотры 9902
Принт