Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 1230-Ա որոշումից։

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 26-ի ՀՕ-221-Ն օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից։ Օրենքի 11-րդ հոդվածում կատարված լրացումներով գրավադրված տրանսպորտային միջոցների բացթողնումն արգելվում է, եթե շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրվել է գրավատուի կամ նրա լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանի Հանրապետությունից:

Տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակման և սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է որոշման N 1 հավելվածի 5-րդ կետով նախատեսված ՀՀ ոստիկանության բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալներում ներառել նաև  շարժական գույքի գրավի պայմանագրով գրավադրված տրանսպորտային միջոցի տվյալները՝ տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակման կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու պահին։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 26-ի ՀՕ-221-Ն օրենքի կիրարկումը:

  • Обсуждалось

    03.12.2021 - 18.12.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4562

Принт