«Տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
2 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
202 թվականի N _________ -Ն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել` տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության
202 թվականի _____________-ի
N - Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Սույն կարգով կանոնակարգվում են տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում տեղեկատվական համակարգերի անսարքության (այսուհետ` համակարգի խափանում) մասին հարկային մարմնի կողմից անձանց տեղեկացնելու (տեղեկատվությունը հրապարակելու) հետ կապված հարաբերությունները:
- Համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում (www.petekamutner.am): Համակարգի խափանումների վերաբերյալ տեղեկատվությունն հրապարակվում է այն հատնի դառնալու օրվա դրությամբ:
- Համակարգի խափանման յուրաքանչյուր դեպքի ավարտից հետո` մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է համակարգի խափանման ժամանակահատվածի սկիզբը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն) և ավարտը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն):
- Սույն կարգի 3-րդ կետի համաձայն հրապարակված տեղեկատվությունը խմբավորվում է ըստ ամսաթվերի, ամիսների, տարեթվերի և պահպանվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում` առնվազն 5 տարի ժամկետով:
-
Обсуждалось
02.12.2021 - 17.12.2021
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 3348
Принт