Добавить в избранное
В стадии разработки
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետությնա օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտեմ Պետրոսյան 23.08.2017 23:23:15 | նոր խմբագրությամբ առաջարկվող փոփոխությունը էլ ավելի է բարդացնում և միաժամանակ ուռճացնում է ցանկացած նախագիծ էներգետիկայի բնագավառում 1. Դեմ չեմ բնապահպանական նորմերի և կարգերի խստեցմանը, սակայն ոչ այսպիսի ձևով, բերեմ օրինակ՝ նոր էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ լիցենզիաները ստանալուց, էներգաբլոկի հարթակը ընտրելուց հետո իրականացվում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, որը բավականին ծավալուն և երկարատև աշխատանք է, սակայն հիմա նոր խմբագրությամբ բացի ՇՄԱԳ-ից պետք է նաև ծրագիրը անցնի ՌԷԳ՞ ինչ՞ու, բուն նպատակը անհասկանալի է և սա վերաբերվում է ոչ միայն նոր էներգաբլոկի կառուցման ծրագրին այլ ընդհանրապես էներգետիկայի բնագավառում ցանկացած գործունեությանը Անհասկանալի է թե ինչ՞ու մի պետական կառավարման մարմին, որը սնվում է նույն ՀՀ բյուջեից, պետք է վճարի մեկ ուրիշ պետական կառավարման մարմնին որպեսզի վերջինս "իրականացնի" ՌԷԳ՞ որքանով է նպատակահարմար այս "նորությունը": 2. ինչով են պայմանավորված նախագծում ներկայացված վճարման չափերը, հիմնավորման մեջ դրանց մասին բոլորովին չի խոսվում Շնորհակալություն | Պարզաբանում՝ Պարզաբանում՝ | Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՌԷԳ անցնում են միայն այն ծրագրերը, որոնք պարունակում են նախատեսվող գործունեություն և որոնք հաստատվում են ՀՀ օրենքներով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով: Այս պահանջը բխում է ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի (Էսպո 1991թ.) կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրությունից, ուստի այն պետք է արտահայտված լինի ներպետական օրենսդրական ակտերում: Առաջարկն ընդունելի է, հենց այս նպատակով է հիմնադրութային փաստաթղթի փորձաքննության իրականացման նկատառումներով պետական տուրքի վճարման պահանջը նոր կարգավորումներով հանվել է: Տես հիմնավորման 3-րդ կետը: |