Հիմնավորում
ՀՀ 2021 թվականի պետական բյուջե, ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի հայեցակարգին հավանություն տալու մասին» N 17 արձանագրային որոշում, «Գնումների մասին» ՀՀ օրենքի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 26.05.1999թ <Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը սահմանելու մասին> N351 որոշում, 2011 թվականի մարտի 9-ին Եվրամիության խորհրդի կողմից ընդունված N305/2011/EEC կանոնակարգի պահանջներ, ԱՊՀ շրջանակներում կնքված Միջկառավարական համաձայնագրեր (13 մարտի 1992թ. և 9 սեպտեմբերի 1994թ.), ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագիր, Առևտրի Համաշխարհային Կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագիր, ԵՄ-Հայաստան խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի դրույթներ, Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու հետ կապված մարտահրավերներ:
Նորմատիվ փաստաթղթին առնչվող հիմնական նորմատիվ իրավական ակտերը
- «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք,
- ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրառման մասին» N 1504-Ն որոշում,
- ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N168-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշում,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N102-Ն հրաման,
- ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 24-ի «ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում.Հիմնական դրույթներ» Շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001թ N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 87-Ն հրաման,
- ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի «ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 78-Ն հրաման:
- ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի «ՀՀՇՆ I-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 11-Ն հրաման:
- ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգ» N07-Ն հրաման:
- ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի «ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին» N253-Ն հրաման,
- ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 24-ի «ՀՀՇՆ 20-06-2014 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում.Հիմնական դրույթներ» Շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001թ N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 87-Ն հրաման,
- ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին» N 392-Ն որոշում,
- ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N263-Ն հրաման,
|