Վահանի համայնքապետարան
21.08.2017
360խմ. գազի ծավալը շատ քիչ է, որպեսզի սահմանամերձ համայնքի բնակիչը զգա սոցիալական բեռի թեթևացում:
Находится в Национальном Собрании РА
1 - За
0 - Против
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
<<Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին>> N ՀՕ-203-Ն ՀՀ օրենքն ընդունվել է 01.12.2014թ-ին: Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն այն ուժի մեջ է մտել 01.01.2015թ-ին և գործում է մինչև 01.01.2018 թ-ը:
Օրենքի հիման վրա և դրա կիրարկումն ապահելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 18.12.14թ-ի N 1444-Ն որոշումը, որով նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնել սահմանամերձ 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում:
ՀՀ կառավարության նշված որոշմամբ նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեղսակները՝
Ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:
Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար, 2015 թվականից սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազ. դրամ գումար
Սահմանամերձ բնակավայրերում առկա են՝
Տնտեսություն՝ 17238
Բնակիչ՝ 56068
Էլեկտրաէներգիայի բաժանորդ՝ 17048
Գազի բաժանորդ՝ 9978
Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու <<Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին>> N ՀՕ-203-Ն ՀՀ օրենքի գործողության ժամկետը, հակառակ դեպքում՝ 01.01.2018թ-ից կդադարի սահմանամերձ համայնքներում սոցիալական աջակցության վերը նկարագրված ծրագրի իրականացումը:
Խնդրը նախատեսվում է կարգավորել <<Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին>> N ՀՕ-203-Ն ՀՀ օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու միջոցով:
Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերում ՀՀ կառավարության սահմանած կարգով կշարունակվեն իրականացվել օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:
Обсуждалось
18.08.2017 - 02.09.2017
Тип
Закон
Область
Территориальное управление и развитие
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 10066
Принт21.08.2017
360խմ. գազի ծավալը շատ քիչ է, որպեսզի սահմանամերձ համայնքի բնակիչը զգա սոցիալական բեռի թեթևացում:
19.08.2017
Առաջսրկեւմ եմ Արարատի մարզի Արմաշ համայնքը ևս ներառել աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում, քանի որ Արմաշը կարելի է նշել, որ ՀՀ ամենաստրատեգիական նշանակություն ունեցող բնակավայրերից է, ու ոչ մի պետական աջակցությունից գյուղի բնակիչները չեն օգտվում