ԱՐՄԱՆ ՄԱՆՎԵԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՐՄԱՆ ՄԱՆՎԵԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Արման Մանվելի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Արման Մանվելի Գրիգորյանը (ծնվ.՝ 05.01.1996 թ., հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 5/6 տուն), 2016 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը՝ բակալավրի կրթական աստիճանով՝ իրավագիտություն մասնագիտությամբ, 2018 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան՝ մագիստրոսի կրթական աստիճանով՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի թիվ 796-Ա որոշմամբ ասպիրանտուրայում ուսանելու համար ստացել է տարկետում։ Նույն տարում ընդունվել է պետական պատվերի շրջանակում առկա ուսուցմամբ ասպիրանտուրա Եվրոպական համալսարանում, որն ավարտել է 2021 թ․։
2021 թ․ հուլիսի 19-ին ՀՀ ԲՈԿ իրավագիտության թիվ 063 մասնագիտական խորհրդում պաշտպանել է «Վնասի հատուցման սահմանադրական իրավունքը․ համեմատական իրավական վերլուծություն և եվրոպական իրավական չափորոշիչները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսությունը։
Ատենախոսությունը հաստատվել է և ՀՀ ԲՈԿ նախագահի 2021 թ․ սեպտեմբերի 9-ի թիվ 20Ա-վ1 հրամանով Արման Մանվելի Գրիգորյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի (ԺԲ․00․02 թվանշով) գիտական աստիճան։
Ներկայումս դասավանդում է Հյուսիսային համալսարանի իրավագիտության և հասարակական գիտությունների ամբիոնում (դասավանդվող առարկա՝ ՀՀ սահմանադրական իրավունք)։ Միաժամանակ հանդիսանում է Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների և նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթական կենտրոնի փորձագետ՝ իրականացնելով գիտական հետազոտություններ։
Իր գիտական գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք հետազոտություններ իրավագիտության ոլորտում, որոնց մասին են վկայում տպագրված թվով 11 գիտական հոդվածները:
Ակնկալվող արդյունքը.
«Արման Մանվելի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ա. Գրիգորյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Արման Մանվելի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
26.11.2021 - 12.12.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 4049
Принт