Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՅԻՍԻ 4-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի  մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունն առաջացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 408-Ա որոշմամբ հաստատված ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփո­խու­թյուններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների» ցանկի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերը և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի <<դ>>  կետի <<դ.8>> ենթակետը:

Ընդհանուր առմամբ` մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների ու կարգի փոփոխման անհրաժեշտությունը պայմանավորված է օլիմպիական պարբերաշրջաններով, իսկ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ 2021 թվականի օգոստոս ամիս տեղափոխված և անցկացված Տոկիոյի օլիմպիական խաղերի արդյունքներով էական փոփոխություններ չեն եղել:

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի  մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավոր կլինի գործող կարգի մեջ ներառել մարզաձևի անվան փոփոխություն՝ «սինքրոն լող» անվանումը փոխարինել  «արտիստիկ լող» անվանումով, և մարզաձևերի ցանկում կատարել լրացում (նոր՝ «գրեփլինգ» և «քիք-բոքսինգ» մարզաձևերի ավելացում):

           «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի  մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

         Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

          Ակնկալվող արդյունքն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահված քաղաքականության արդյունավետ իրականացում՝ պարբերաբար կատարելագործվող միջազգային չափորոշիչներին համապատասխան:

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի  մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման և գործող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի  մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    26.11.2021 - 16.12.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3598

Принт