,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ
10.12.2021
«Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ անթույլատրելի է համարում ոլորտի ներկայացուցիչների կողմից նման նյութերի ներկայացումը հասարակական քննարկմանը, որը, կարծում ենք, չեր անի անգամ ոլորտից հեռու մասնագետը. ասվածը հիմնավորվում է նույնիսկ հետևյալ երկու օրինակով՝ 1. Ներկայացված տեքստի 3-րդ կետի երկրորդ պարբերության առաջին մասում նշվում է. «Ստեղծել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքա-շինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող և քաղաքաշինական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով.... », սակայն համաձայն ՀՀ կառավարության 19.03.2015թ N596-Ն որոշման հավելված N2-ով հաստատված կարգի 16-րդ կետի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության, որը իրականացնող հանձնաժողովի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 07.02.2019թ N101-Ա որոշմամբ: 2. Ներկայացված տեքստի 3-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ մասում նշվում է. «...միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) հետևյալ պետական շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ՝...» սակայն հանձնաժողովի կազմում ներկայացվում են երկու ոչ պետական կազմակերպություններ՝ մեկը՝ Հասարակական կազմակերպություն, իսկ մյուսը՝ Ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն: