Добавить в избранное
««ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
2 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վանիկ Մարգարյան 29.11.2021 11:47:37 | Գործող օրենքի համաձայն սահմանված է գրանցման պահից ապրանքային նշանի իրական օգտագործման մեջ դնելը՝ որպես չօգտագործման հիմքով ապրանքային նշանի գրանցման չեղարկման մերժման միակ հիմք, մինչդեռ գտնում ենք, որ իրավատիրոջ կողմից ապրանքային նշանի գրանցման երկարաձգումը ևս վկայում է իրավատիրոջ կողմից այդ ապրանքայի նշանի նկատմամբ իրավունքներից չհրաժարվելու մասին և հետևապես գրանցման երկարաձգման դեպքում չօգտագործման ժամկետը պետք է հաշվարկել երկարաձգման պահից: Առաջարկը բխում է Վճռաբեկ դատարանի 2016թ․ ապրիլի 22-ին թիվ ՎԴ/0823/05/14 վարչական գործով կայացրած որոշման հիմնավորումներից, որոնց համաձայն ապրանքային նշանի չօգտագործման հիմքով գրանցման չեղարկումը փաստացի հետևանք է իրավատիրոջ կողմից այդ նշանից հրաժարվելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված իրավունքներից հրաժարվելու կառուցակարգի շրջանակներում: Հետևապես, իրավատիրոջ կողմից նշանի գրանցման գործողության երկարաձգման դիմում ներկայացնելու և պետական տուրք վճարելու պայմաններում հստակ է այդ իրավունքներից չհրաժարվելու կամքը, ուստի իրավատերը չի կարող զրկվել իր այդ իրավունքից: Նման պայմաններում առաջարկում ենք «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում և 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունը՝ «եթե ապրանքային նշանի գրանցման թվականից» բառերից հետո լրացնել «կամ ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգման դեպքում՝ երկարաձգման թվականից» բառերով: | Չի ընդունվել | Ապրանքային նշանի գրանցման ժամկետի երկարաձգումը փաստացի ապրանքային նշանի օգտագործում չի համարվում: Ապրանքային նշանի օգտագործումը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածով, որի համաձայն Ապրանքային նշանի գրանցման ժամկետի երկարաձգումը ապրանքային նշանի օգտագործում չի համարվում: |
2 | Վանիկ Մարգարյան 29.11.2021 11:54:00 | նախագծի համաձայն հակադրված նշանի չեղյալ ճանաչման գործընթացի առկայությունը հիմք է կրկնական փորձաքննության ընթացքը կասեցնելու համար, մինչդեռ հնարավոր են իրավիճակներ, երբ հակադրված նշանը չեղյալ ճանաչելու գործընթացը սկսված լինի հայտի ըստ էության փորձաքննության կամ բողոքարկման խորհրդում բողոքարկման գործընթացի ժամանակ, ուստի գտնում եմ, որ անհրաժեշտ է նույն կասեցման հիմքը սահմանել նաև ապրանքային նշանի հայտի գրանցման հետ կապված վարչական վարույթի բոլոր փուլերի համար: Հետևապես, առաջարկում եմ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 12-րդ մասից հետո ավելացնել նոր 12.1 մաս հետևյալ բովանդակությամբ. «12.1. Հայտի ըստ էության փորձաքննությունը, կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմումի քննարկումը կամ Բողոքարկման խորհրդում ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցելու մասին որոշման դեմ բողոքի քննարկումը և դրանց արդյունքներով համապատասխան որոշում կայացնելը կարող է կասեցվել, հայտատուի դիմումի հիման վրա, եթե մերժման հիմք հանդիսացող ավելի վաղ ապրանքային նշանի կամ արդյունաբերական դիզայնի գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու գործընթացում է՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշման ընդունումը: Հայտի, դիմումի կամ բողոքի քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո:». | Ընդունվել է | Համապատասխան փոփոխությունը կատարվել է |
3 | Վանիկ Մարգարյան 29.11.2021 12:01:16 | Նախագծի համաձայն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 5-րդ մասից հետո ավելացվում է նոր 6-րդ, 7-րդ և 8-րդ մասեր, սակայն 7-րդ և 8-րդ մասերը նշված չեն նախագծում, հավանաբար առկա է վրիպակ և 6-րդ մասի հետո առկա 1-ին և 2-րդ մասերը պետք է լինեն համապատասխանաբար 7 և 8: Այս համատեքսում, ինչ վերաբերում է 6-րդ (նախագծում համարակալված է 2) մասին, ապա դրանով բողոքարկման խորհդի որոշման համար սահմանվում է ուժի մեջ մտնելու ժամկետ՝ կայացման պահից երեք ամիս հետո, որի ընթացքում այդ որոշումը կարող է բողոքարկվել, ինչը հակասության մեջ է վարչական ակտերի համար «Վարչարարության հիմունքների և վարչարարության մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով սահմանված բողոքարկման երկամսյա ժամկետի հետ և անհասկանալի է նման տարբերակված մոտեցման անհրաժեշտությունը: Առաջարկում եմ լրացվող այս մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8. Սույն հոդվածով սահմանված Բողոքարկման խորհրդի որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուց երկու ամիս հետո: Բողոքարկման խորհրդի որոշումը կարող է վիճարկվել դատարանում մինչև դրա ուժի մեջ մտնելը:»: | Ընդունվել է | Համապատասխան փոփոխությունը կատարվել է |
4 | Վանիկ Մարգարյան 29.11.2021 12:10:15 | Գործող օրենքի համաձայն հայտում չեն նշվում հայտատուի նույնականացնող տվյալները, մասնավորապես անձը հաստատող փաստաթղթի կամ գրանցման համարի տվյալները, ինչը պրակտիկայում որոշակի խնդիրներ է առաջացնում, մասնավորապես՝ նույն իրավատիրոջ կողմից հայտ ներկայացնելու դեպքում, երբ իրավատիրոջ որևէ տվյալ փոփոխվել է (անվանում կամ հասցե), ապա գրասենյակը նույն անձին պատկանող ավելի վաղ ապրանքային նշանը հակադրում է նոր հայտին: Այս պայմաններում իրավատերը ստիպված է գրանցել կատարված փոփոխությունները նախորդ ապրանքային նշանի համար, որից հետո միայն հակադրման խնդիրը վերանում է: Այս պայմաններում գտնում ենք, որ իրավատիրոջ մեկ այլ գրանցում չի կարող խոչընդոտ հանդիսանալ նոր հայտով գրանցման համար և օրենքով չի կարող նախատեսվել պարտականություն իրավատիրոջ համար՝ փոփոխել նախորդ գրանցումը և կատարել ծախսեր, քանի որ իրավետերը հնարավոր է այլևս հետաքրքրված չլինի նախորդ գրանցմամբ, հետևապես նախորդ գրանցումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ նոր հայտի գրանցման համար: Անձի նույնականացնող տվյալների հաշվառումը և գրանցումը՝ հայտը տալուց պարտադիր նշում կատարելու միջոցով, կբացառի այս ռիսկը և գրասենյակը կկարողանա նույնականացնել նույն իրավատիրոջը/հայտատուին՝ խուսափելով լրացուցիչ չհիմնավորված վարչարարությունից և նույն անձին պատկանող նշանները նոր հայտով հակադրելուց: Բացի այդ, այս նույն խնդիրը արդիական է նաև հենց նույն անվանման, հասցեի կամ այլ տվյալների փոփոխության գրանցման դեպքում, որի ժամանակ նույնականացնող տվյալ ունենալու դեպքում գործակալությունը կարող է համոզված լինել, որ փոփոծված տվյալները կամ փաստաթղթերը վերաբերում են հենց իրավատիրոջը՝ հիմք ընդունելով նույնականացնող փաստաթղթի կամ գրանցման չփոփոխվող համարը: Նշվածի հաշվառմամբ առաջարկում եմ «Ապրանքային նշանի մասին» ՀՀ օրենքում և համապատասխան ենթաօրենսդրական ակտերում կատարել փոփոխություններ՝ պարտադիր սահմանելով հայտում կամ գրանցման հետ կապված այլ դիմումներում նշել անձը նույնականացնող փաստաթղթի տվյալ, մասնավորապես՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաղթղի, իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական գրանցման համար: Այս նույն կարգավորումը գործում է նաև դատարան ներկայացվող հայցադիմումների համար և այս պահանջը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածով: | ||
5 | Վանիկ Մարգարյան 29.11.2021 12:18:10 | Նախագծով առաջարկվում է առավել մանրամասն կարգավորել հայտատուի ներկայացուցչի կողմից տրվող լիազորագրի ներկայացման հարցերը՝ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածում 1-ին մասից հետո լրացնելով նոր՝ 1.1 մասը: Գտնում ենք, որ ապրանքային նշանների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով հայտ ներկայացնելիս առնվազն արտոնագրային հավատարմատարների համար պետք է բավարար լինի լիազորագրի լուսապատճենը (սկանը) ներկայացնելը, քանի որ ներկայումս պրակտիկայում էլեկտնորային եղանակով հայտի տալը արդյունավետ չէ և գրասենյակը բոլոր դեպքերում ծանուցում է հայտատուի ներկայացուցչին՝ պահանջելով լիազորագրի բնօրինակ: Նման պայմաններում արտոնագրային հավատարմատարները, ունենալով պատասխանատվություն իրենց կարգավիճակից ելնելով և ստանալով արտոնագրային հավատարմատարի վկակական՝ պետք է նվազագույն վստահության արժանանան և վերջիններիս կողմից լրազորագրի լուսապատճենի ներկայացումը պետք է համարվի բավարար: Հնարավոր ռիսկերը կարող են կառավարվել իրականությանը չհամապատասխանող լիազորագրով գործողություն կատարած հավատարմատարներին վկայագրից զրկելու միջոցով, ինչը կարող է զսպող միջոց լինել հնարավոր չարահաշումների համար: Ամեն դեպքում, չարահաշումների վտանգը տվյալ դեպքում մեծ չէ, քանի որ հայտով հայտատուի համար առաջանում են բացառապես իրավունքներ, այլ ոչ թե պարտականություններ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում եմ օրենքի 40-րդ հոդվածում լրացվող 1.1 կետը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Արտոնագրային հավատարմատերների կողմից հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվող հայտերին կցվում է լիազորագրի էլեկտրոնային տարբերակը (լուսապատճենը) և լիազորագիրը համարվում է պաշտաճ ներկայացված:» | Չի ընդունվել | ՀՀ օրենսդրությամբ լիազորագրի ներկայացման նման ընթացակարգ նախատեսված չէ |