В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 449-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
1 - Против
Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ընդլայնել գործատուի համար նախատեսված տուգանքներ և տույժեր չկիրառելու դեպքերի շրջանակը, դրանում ներառելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով (հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը), Վարչական իրավախախտումերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691-րդ (հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը), 1692-րդ (Պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը), 1698-րդ (գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը), 1703-րդ (Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները ժամանակին չվճարելը) հոդվածներով նախատեսված դեպքերը, հանել գանձապետական ենթահաշվին փոխանցելու գործող կարգավորումները՝ փոխարենը հնարավորություն տալով միջազգային կազմակերպությունների կատարած կենսաթոշակային և սոցիալական վճարները փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին՝ սահմանելով նաև դրա հետ առնչվող գործընթացները:
-
Обсуждалось
25.11.2021 - 10.12.2021
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 4253
Принт