Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածում լրացնել հետևյալ խմբագրությամբ 72-րդ, 73-րդ և 74-րդ կետեր.

72) հարկային պլանավորման սխեմա` ցանկացած գործողություն, գործարք, գրավոր կամ բանավոր համաձայնություն, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողություն կամ վարքագիծ, խոստում, ծրագիր կամ առաջարկություն, հարկային պարտավորության միտումնավոր և նպատակային ծրագրավորում (նախատեսում), գործողությունների հաջորդականություն, դրանց քայլերի, ձևերի, վայրի և ժամկետի պլանավորում.

73) հարկային օգուտ` հարկային պարտավորության նվազում, հարկային պարտավորության կատարման ժամկետների հետաձգում, հարկման բազայի նվազում, դեբետային գումարների և  հարկային հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացումից առաջացող միասնական հաշվի գումարի ավելացում.

74) հարկային օգուտ ստանալու նպատակ (միակ նպատակ)` հարկ վճարողի մոտ առկա միակ մտադրություն, կամ առկա մի քանի մտադրություններից հիմնականը, գերիշխողը, ուղղորդողը, ազդեցիկը, որն ուղղված է հարկային օգուտ ստանալուն:

Հոդված 2. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանների առկայությունից՝ կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե Օրենսգրքի 70-րդ գլխով սահմանված երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք, ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով հարկային մարմնի սահմանած կարգով, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվում են որպես փոխկապակցված:

Ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքերի ուսումնասիրության համար ի թիվս այլնի կարող են էական նշանակություն ունենալ ներքոգրյալ հանգամանքները.

1) միմյանց միջև կատարվող գործարքների ծավալը, պարբերականությունը, քանակը, տոկոսային հարաբերությունը և ժամանակահատվածը,

2) միմյանցից ձեռք բերվող ապրանքների հետագա վաճառքի գներն ու առևտրային վերադիրները, որոնց կիրառման համար հիմք է ընդունվում գործարար շրջանակներում սովորաբար կիրառվող առևտրային վերադիրից 1.3 անգամ ավելի բարձր վերադիրը,

3) հարկ վճարողների գործադիր մարմնում, աշխատակազմում ընտանիքի անդամ հանդիսացող անձանց առկայությունը,

4) միևնույն ապրանքային նշանի տակ հանդես գալը,

5) կողմերի միջև շրջանառվող փաստաթուղթը համապատասխանում է Օրենսգրքի 4-րդ հոդվածի 55-րդ կետով սահմանված՝ անապրանք փաստաթուղթ համարվելու բնորոշմանը,

6) առկա է Օրենսգրքի 381-րդ հոդվածի 6-րդ մասում նշված դեպքը,

7) որևէ ապրանքային շուկայում ունեցած մասնաբաժնի մեծությունը, ինչը որոշելու համար հիմք է ընդունվում հետևյալը.

- անձինք նախորդող մեկ հարկային տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում միասին արտադրել են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի նույն ծածկագրին դասվող ապրանքների 40 և ավելի տոկոսը՝ արտահայտված քանակական կամ արժեքային մեծությամբ.

- անձինք նախորդող մեկ հարկային տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում միասին ներմուծել են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի նույն ծածկագրին դասվող ապրանքների 40 և ավելի տոկոսը՝ արտահայտված քանակական կամ արժեքային մեծությամբ.

- անձինք նախորդող մեկ հարկային տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում միասին մատուցել (կատարել) են Հայաստանի Հանրապետությունում մատուցվող (կատարվող)՝ նույն ոլորտին դասվող ծառայությունների (աշխատանքների) ընդհանուր արժեքային մեծության 40 և ավելի տոկոսը:»:

          Հոդված 3. Օրենսգրքում լրացնել հետևյալ խմբագրությամբ 30.1 հոդված.

          «Հոդված 30.1 Հարկային պլանավորման մեթոդների չարաշահում

  1. Արգելվում է հարկային պլանավորման մեթոդների չարաշահման միջոցով հարկային օրենսդրության դրույթների շրջանցումը:
  2. Հարկային պլանավորման մեթոդների չարաշահումն առկա է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1)   հարկային պլանավորման սխեմայի իրականացման և (կամ) հարկային սխեմայի մեջ այլ կերպ ընդգրկված լինելու արդյունքում հարկ վճարողը ստացել է հարկային օգուտ,

2)  հարկային պլանավորման սխեման իրականացրած և (կամ) հարկային սխեմայի մեջ այլ կերպ ընդգրկված հարկ վճարողի միակ կամ հիմնական նպատակը հարկ վճարողի կողմից հարկային օգուտ ստանալն է, որը չի բխում գործունեության իրական տնտեսական պայմանններից:

Հարկային պլանավորման չարաշահման առկայությունը որոշելիս՝ հարկային մարմինը պետք է իրականացնի հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն` հաշվի առնելով չարաշահման առկայությունը և (կամ) բացակայությունը հավաստող յուրաքանչյուր հանգամանք:

  1. Սույն հոդվածի կիրառության իմաստով հարկ վճարողի մոտ առկա նպատակը պարզելիս ի թիվս այլ հանգամանքների կարող են հաշվի առնվել.
  • Այն ձևը, միջոցը, որով սխեման իրագործվել է:
  • Սխեմայի բովանդակությունը:
  • Սխեման կիրառելու ժամկետի սկիզբը, ժամանակահատվածը:
  • Սխեմայի կիրառության արդյունքում ստացված կամ ակնկալվող ֆինանսական արդյունքը:
  1. Համալիր հարկային ստուգման ընթացքում հարկային պլանավորման մեթոդների չարաշահումներ հայտնաբերելիս հարկային պարտավորություններն առաջադրվում են այնպես, ինչպես հարկային պլանավորման մեթոդների չարաշահման բացակայության դեպքում:
  2. Հարկային պլանավորման մեթոդների չարաշահման դեպքեր հայտնաբերելիս հարկային մարմինը հանդիպակաց ուսումնասիրություն է անցկացնում սխեմայում ընդգրկված և (կամ) վերջիններիս հետ գործարքի կողմ հանդիսացած (հանդսիսացող) բոլոր հարկ վճարողների մոտ:»:

Հոդված 4. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից» բառերը փոխարինել «փոխկապակցված ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից» բառերով, իսկ «, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է կամ որպես նոտար նշանակվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից» բառերը հանել:

Հոդված 5. Օրենսգրքի 351-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ 5-րդ կետ․

«5) Օրենսգրքի 30.1 հոդվածով նախատեսված հարկային պլանավորման մեթոդների չարաշահումների դեպքերի առկայությունը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    24.11.2021 - 09.12.2021

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5915

Принт

Связанные документы / ссылки

Предложения

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

01.12.2021

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների գործելաոճը բավարար է համոզվելու համար, որ այս գործիքի ներդրումը պատուհաս է դառնալու հենց ՊԵԿ-ի համար:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

01.12.2021

Նախագծում գրված է, որ. «Հարկային պլանավորման չարաշահման առկայությունը որոշելիս՝ հարկային մարմինը պետք է իրականացնի հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն` հաշվի առնելով չարաշահման առկայությունը և (կամ) բացակայությունը հավաստող յուրաքանչյուր հանգամանք:»: Մինչև հիմա առանց պատշաճ հիմքերի հարկային ստուգումները կասեցվում են և այս հանգամանքներում ակնկալել, որ այս գործիքի ներդրման արդյունքում հարկային մարմինը պետք է իրականացնի հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն, կարծում եմ, որ միայն միամիտները կարող են հավատալ:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

01.12.2021

Հերթական անգամ պատճառը վերացնելու փոխարեն փորձ է արվում հետևանքները մեղմելու կարգավորումներ նախատեսել: Պետությունը ինքն է նախաձեռնել և սահմանել է արտոնյալ հարկային ռեժիմներ, հետո էլ այդ ռեժիմներում տեղավորված հարկ վճարողների նկատմամբ ցանկանում է կիրառել անհասկանալի գործիքներ: ՊԵտք է նախաձեռնել այսքան արտոնյալ ռեժիմների կրճատման և որոշ գործունեության տեսակների համար դրանց սահմանափակում նախատեսող նախագծեր

Узнать больше