«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Անհրաժեշտությունը
Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրից բխող մեծ թվով բնակելի և հասարակական նշանակության (կրթական՝ նախադպրոցական և դպրոցական, առողջապահական, գյուղատնտեսական և այլն) հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար առաջիկա տարիներին բազմակի օգտագործման նախագծերի կիրառման պահանջով:
2. Ընթացիկ իրավիճակը
Տարբեր նշանակության քաղաքաշինական օբյեկտների, մասնավորապես, նախադպրոցական և դպրոցական մասնաշենքերի և շինությունների հիմնական մասի համար պահանջվում են նմանատիպ հզորություններով, կարողություններով համալրված ուսումնական, մարզական կամ վարչական արդի կոնստրուկտիվ լուծումներով մասնաշենքեր:
Մեծաքանակ պահանջարկի պարագայում, մասնակի փոփոխությունների (ոչ կոնստրուկտիվ լուծումների մասով) նախատեսմամբ, բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառումը համարվում է տնտեսապես շահավետ և նպատակահարմար:
Այսինքն, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված օրինակելի նախագծային փաստաթղթերի հիմնական լրակազմի մասով խնդիրները գրեթե բացակայում են և հետագա գործընթացները դիտարկվում են միայն տեղակապման միջոցառումների շրջանակներում, ինչը գործնականում կնախատեսի ծախսերի և ժամանակի խնայողություն:
Ծախսերի հաշվարկման և խնայողության վերաբերյալ
Քանի որ հաստատված օրինակելի նախագծերում, տեղակապման խնդիրները վերաբերում են հիմնականում կառույցների 0-ական փուլին՝ ապա հարկ է նշել, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի 15.02.2008թ N 19-Ն հրամանով կարգավորվում են նաև վերջիններիս համար անհրաժեշտ նախագծային փոփոխությունների (առանց վերգետնյա հատվածի) ծախսերը՝ ըստ հաստատված (20%) նորմատիվի, որը պետք է կիրառվի նախագծային աշխատանքների ամբողջ արժեքի նկատմամբ: Օրինակ, եթե օրինակելի նախագծի արժեքը կազմել է 10,000.0հազ.դրամ, ապա վերջինիս տեղակապման ծախսերը (յուրաքանչյուր տարածքի համար) կկազմեն 10,000.0x20%= 2000.0հազ.դրամ: Իսկ թվով 6 դպրոցների մասով տեղակապման ծախսերը կկազմեն 6x2000.0հազ.դրամ=12000.0հազ.դրամ:
Բազմակի օգտագործման նախագծերի չկիրառման պարագայում՝ կառուցվող 1 կրթական օբյեկտի (կամ մասնաշենքի) համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման արժեքը տատանվում է 5000.0հազ.դրամից մինչև 25000.0հազ.դրամ:
Շինարարական աշխատանքների մոտավոր ծախսերը կարող են հաշվարկվել ՀՀ քաղաքաշինության նախարարի 03.04.2009թ N35-Ն հրամանով հաստատված խոշորացված ցուցանիշների կիրառմամբ, խորհրդատվական ծառայություններինը՝ տեխնիկական և հեղինակային հսկողությունների ծախսերը՝ ՀՀ կառավարության 23.06.2011թ N879-Ն հրամանի համաձայն:
Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառում և ծրագրի իրագործման ժամկետի կրճատում
Կառուցվող (միջին ծավալի 1500-5000քմ) 1 շինարարական օբյեկտի նախագծման տևողությունը կազմում է մինչև 8-10 ամիս, կամ շուրջ 300-350 օրացուցային օր: Հաստատված օրինակելի Նախագծերի տեղակապման (0-ական նիշ) պարագայում անհրաժեշտ ժամանակահատվածը չի գերազանցի նախագծի մշակման ընդհանուր տևողության 30%-ը:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 12-ի N814-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը»:
Միաժամանակ հարկ է նշել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է օրենքով կարգավորել կառուցապատողների կողմից բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հնարավորությունը:
Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով,
2. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է «Քաղաքաշինության մասին» օրենքում համապատասխան լրացումների գործընթաց, որոնցով նախատեսվում է կառուցապատողներին վերապահել իրավունք քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանով հաստատված բազմակի օգտագործման նախագծերի կիրառման և դրանցով հիմնավորված շինարարական ծրագրերի մեկնարկի, իրականացման և ֆինանսավորման համար՝ մինչև այդ նախագծերի տեղակապման ավարտը, բայց ոչ ուշ՝ քան հաստատված օրինակելի նախագծերի մշակման համար սահմանված ընդհանուր տևողության ժամկետի 30%-ը:
3.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում
- ՀՀ կառավարության 2021թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշում
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հատուկ պահանջների ապահովումը և համապատասխան իրավունքների վերապահումը կառուցապատողներին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը տեղադրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում:
2. Հասարակության մասնակցությունը
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:
-
Обсуждалось
15.11.2021 - 30.11.2021
-
Тип
Закон
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 4178
Принт