Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 393-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 393-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

  

 

  1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

 

  • Իրավական ակտում նախատեսվող փոփոխությունները բխում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող երաշխավորված կազմակերպության ընտրության կարգում, ինչպես նաև հավաստագիր ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման կազմակերպման և իրականացման հետ կապված իրավահարաբերություններում փոփոխություններ նախատեսելու անհրաժեշտությունից։

Միջոցառման նպատակը  սույն կարգում իրավահարաբերություններն առավել հստակեցնելն ու կարգավորելն է, հանձնաժողովի կազմավորման իրավազորությունների հետ կապված կարգավորումները հստակեցնելն է:

 

2 Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

 

     Գործող կարգում հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության կազմակերպման ընթացակարգը հստակության  կարիք ունի, բացի այդ, գործընթացն իրականացնելիս ի հայտ են գալիս որոշակի խնդիրներ՝ կապված սահմանված մի շարք դրույթների պահանջների  հետ, մասնավորապես՝  վերապատրաստող կազմակերպության ընտրության մասին հայտարարության հրապարակման ժամկետների, ուսումնական տարածքի վարձակալման պայմանագրի, մասնագետների փորձառության, վերապատրաստման տևողության, հիբրիդային կամ հեռավար եղանակով վերապատրաստման կազմակերպման դեպքում տեխնիկական  անհրաժեշտ հագեցվածության ապահովման, ինչպես նաև հանձնաժողովի կազմի հստակեցման և վերջինիս գործընթացն անխափան կազմակերպելու հետ կապված կարգավորումներում։

 

3Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

 

Նախագծով առաջարկվում են  Նախարարության պաշտոնական կայքէջում վերապատրաստող կազմակերպության ընտրության մասին հայտարարության հրապարակման և կազմակերպությունների կողմից  հայտերի ներկայացման ողջամիտ ժամկետներ։

Առաջարկվող կարգավորում է նաև ուսումնական տարածքի համար նախատեսվող սեփականության վկայականի պատճենը կամ վարձակալության պայմանագիրը կամ վարձակալության վերաբերյալ երկկողմանի նախնական համաձայնությունը ներկայացնելը այն հիմնավորմամբ, որ տարածքի առկայությունը կարգով սահմանված պահանջ  է, որի համար անհրաժեշտ է հիմնավորող փաստաթուղթ։

Նպատակահարմար է նաև վերապատրաստող մասնագետների համար  առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունենալու չափանիշ սահմանելը՝ արդյունավետություն ապահովելու տեսանկյունից։

Ոչ պակաս անհրաժեշտություն է վերապատրաստող կազմակերպության կողմից  ուսումնաթեմատիկ պլան ներկայացնելը՝ համապատասխանությունը սահմանված բովանդակությանը ստուգելու և դրա հիման վրա երաշխավորելու տեսանկյունից։

Հստակություն է սահմանվել նաև կազմակերպություններին երաշխավորող հանձնաժողովի կազմի, կազմակերպության ներկայացրած հայտերի մերժման հիմքերի,  քվեարկության սկզբունքի և հայտերի հավաքագրման, նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն ավելի համակարգված իրականացնելու տեսանկյունից։

 

4Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

    

     Նախագծով սահմանված կարգավորումները հնարավոր կդարձնեն վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպությունների հայտագրման, ընտրության, երաշխավորման գործընթացն առավել թափանցիկ և արդյունավետ իրականացնելը, որի արդյունքում վերապատրաստում կիրականացնեն սահմանված չափանիշներին համապատասխանող կազմակերպությունները՝ հատկապես ուսումնական նյութերի բովանդակության առումով։

     Ժամկետների առաջարկվող լուծումները կկարգավորեն գործող ընթացակարգային բացերը։

 

 

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 393-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրամանի նախագծի

 ընդունումը պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում:

  • Обсуждалось

    14.11.2021 - 29.11.2021

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5120

Принт

Предложения

Arpine Dinunts

28.11.2021

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը մասնակցել կարողանալուն առնչվող Նախարարության կողմից սահմանված և պաշտոնապես հրապարակված պայմանների և չափանիշների ցանկում մարզում գործող կազմակերպությունների դեպքում կադրերի կայուն հոսունության ապահովման խնդրով պայմանավորված, հատկապես, անհրաժեշտություն է առաջանում <առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունեցող մասնագետները> պահանջը մի փոքր մեղմացնել՝ վերաձևակերպելով, օրինակ, այսպես՝ <վերապատրաստող մասնագետներ, որոնց 70 %-ն ունեն առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ՀՈւՀ ղեկավար կադրերի վերապատրաստման ոլորտում>:

Mher Davtyan

21.11.2021

Փոփոխությունը սահմանում է վերապատրաստող մասնագետների համար առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունենալու չափանիշ։ Առաջարկում եմ հստակեցնել պահանջվող վերապատրաստման փորձի բնույթը։ Արդյո՞ք վերապատրաստման ցանկացած փորձառություն կարող է հիմք հանդիսանալ տնօրենի վերապատրաստում իրականացնելու համար։ Նախընտրելի է մասնագետները տնօրենների հետ աշխատանքի և տնօրեններին մասնագիտական զարգացում ապահովելու փորձ ունենան։Առաջարկվող լրացում․ <<Վերապատրաստող մասնագետները պետք է ունենան տնօրենների մասնագիտական զարգացման առնվազն մեկ տարվա փորձառություն>>․

Узнать больше