Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ և 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

                 «-------» «--------------- »  2021 թվականի  N    - Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1978-Լ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 909-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1978-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

          1) 70-րդ կետի «Վերջնաժամկետ» սյունակում «2021 թ. երկրորդ կիսամյակ» բառերը փոխարինել «2022 թ. առաջին կիսամյակ» բառերով.
          2) 72-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

       2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 909-Լ որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման» ժամանակացույցի 1.1.1-ին կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2021 թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2022 թ. 4-րդ եռամսյակ» բառերով։

 

 

 

 

    

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    12.11.2021 - 29.11.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4295

Принт