ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
12 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Արամ Հարությունի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը, և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Արամ Հարությունի Գրիգորյանը (ծնվ.՝ 1995 թվականի հուլիսի 26-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Ավանեսովի 2 շ., բն. 20), ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտական, գիտահետազոտական գործունեությունը «ՀՀ ԳԱԱ ակադեմիայի մեխանիկայի» ինստիտուտի «Առաձգական և առաձգամածուցիկ մարմինների մեխանիկա» բաժնում որպես գիտաշխատող:
2021 թվականի հուլիսի 13-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 047 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Կիսաավերջ դեֆեկտների պարբերական համակարգ պարունակող կտոր առ կտոր համասեռ հավասարաչափ շերտավոր առաձգական տարածության լարվածադեֆորմացիոն վիճակը» թեմայով: Աշխատելով «ՀՀ ԳԱԱ ակադեմիայի մեխանիկայի» ինստիտուտում որպես գիտաշխատող՝ իր գիտական և գիտատեխնիկական գործունեությունն իրականացրել է առաձգականության մաթեմատիկայի տեսության, առաձգականության տեսության կոնտակտային և խառը խնդիրների, ինչպես նաև ճաքերի ու քայքայման մեխանիկայի ոլորտներում: Մասնակցել է գիտական թեմայի շրջանակներում կատարվող հետազոտություններին, գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության և հետազոտության արդյունքների մշակման, վերլուծության և ընդհանրացման աշխատանքներին:
Ա. Գրիգորյանը մասնակցել է մի շարք գիտաժողովների և հանդիսանում է վեց գիտական հոտվածի հեղինակ:
Ակնկալվող արդյունքը.
«Արամ Հարությունի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, Ա․ Գրիգորյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը ծավալելու նպատակով՝ շարունակել աշխատելու «ՀՀ ԳԱԱ ակադեմիայի մեխանիկայի» ինստիտուտում ինստիտուտում:
«Արամ Հարությունի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
12.11.2021 - 28.11.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 3930
Принт