В стадии разработки
««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - За
-
3 - Против
Հիմնավորում
««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգման հետ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը։ Հարկ է նկատի ունենալ, որ իրավակիրառ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ կարող է հաշմանդամությունը սահմանվում է ավելի ուշ, քան ժամանակավոր անաշխատունակության թերթիկի առավելագույն ժամկետն է, կամ հաշմանդամություն սահմանվում է ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման առկայության դեպքում, այլ, օրինակ, ինքնուրույն տեղաշարժման կամ կենսագործունեության այլ տեսակի սահմանափակման, կամ անորոշ կանխատեսումով, որոնց դեպքերում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը կարող է չսահմանափակվել, ավելին, վերականգնման հեռանկարի բացակայությամբ ախտաբանական վիճակների դեպքում հաշմանդամությունը կարող է սահմանվել նաև անաշխատունակության ժամանակահատվածում և անձի անաշխատունակությունը կարող է վերականգնվել ավելի ուշ, քան հաշմանդամություն սահմանելը։
Այսպիսով, հնարավոր են դեպքեր, երբ անձի նկատմամբ սահմանվել է հաշմանդամություն և անկախ այն հանգամանքից, որ անձը շարունակում է մնալ անաշխատունակ, այնուհանդերձ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հաշմանդամ ճանաչվելուց հետո չի երկարաձգվում։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել՝ լուծելու համար իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։
2․ Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ։
Բացի այդ, գործող իրավանորմերին համապատասխան հստակեցվել է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը։
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կկանոնակարգվել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները:
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը չի բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
ՏԵՂԵԿԱՆՔ
««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո՝ 3 ամսվա ընթացքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ:
-
Обсуждалось
09.11.2021 - 24.11.2021
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 4925
Принт