Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի    _________ _____-ի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ա» մասը, 10.1 հոդվածի 3-րդ մասի 12-րդ ու 20-րդ կետերը, «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել.

 1) Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.

 2) Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման ռազմավարության կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել  տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին` իրենց ենթակայության շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման ծրագրերը մշակելիս՝ ղեկավարվել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ռազմավարության դրույթներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

     Հայաստանի Հանրապետության

                   վարչապետ                                                                                        Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

  • Обсуждалось

    08.11.2021 - 23.11.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4239

Принт