Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 

2021 թվականի __________ «____» N        -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
  • ՌՆ 7. կետի չորրորդ սյունակը «արտադրության բնագավառներում:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «ՌՆ 7. կետը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի  օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում ներառված նյութերին:»,
  • ՌՆ 8. կետի չորրորդ սյունակը «c. 1,1-տռիմեթիլադիպոյլ-նիս (2-եթիլ ազառիդին) (HX-877) (CAS 71463-62-2):» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «ՌՆ 8. կետը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում ներառված նյութերին:»:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Обсуждалось

    05.11.2021 - 26.11.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность, Охрана природы, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2033

Принт

Связанные документы / ссылки