«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
0 - За
-
0 - Против
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը
որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 1 հավելվածի`
ա. 6-րդ կետի 8-րդ ենթակետում <<ուսուցանվող առարկայական ծրագրերի ցանկը>> բառերից հետո լրացնել <<,օրվա ռեժիմը>> բառերը,
բ. 8-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում <<մեթոդկաբինետի>> բառից հետո լրացնել <<,բակային տարածք>> բառերը,
գ. N 3 ձևի աղյուսակը «Մարմնամարզական պարապմունքների դահլիճ» տողից հետո լրացնել նոր` «Բակային տարածք» տողով, իսկ 1-ին ենթակետը «մեթոդկաբինետի» բառից հետո՝ «,բակային տարածքի» բառերով:
2) N 3 հավելվածի`
ա. 8-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր «գ» պարբերությամբ
<<գ. աշակերտների անձնական գործերի, քննական ամփոփաթերթերի և արձանագրությունների, մատյանների, շարժ-մատյանների, հրամանագրքերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի գրանցամատյանների, սովորողների շարժունության հիմքերն ապահովող այլ փաստաթղթերի համապատասխանությունը ուսումնական գործընթացը կարգավորող կարգերի պահանջներին>>,
բ. 8-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել նոր «ա» պարբերությամբ.
<<ա. գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մեկ սովորողի հաշվարկով՝ առնվազն 1-ական օրինակ դասագիրք.>>:
3) N 5 հավելվածի`
ա. 8-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր` «գ» պարբերությամբ.
<<գ. աշակերտների անձնական գործերի, քննական ամփոփաթերթերի և արձանագրությունների, մատյանների, շարժ-մատյանների, հրամանագրքերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի գրանցամատյանների, սովորողների շարժունության հիմքերն ապահովող այլ փաստաթղթերի համապատասխանությունը ուսումնական գործընթացը կարգավորող կարգերի պահանջներին.>>,
բ. 8-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել նոր` «ա» պարբերությամբ.

4) N 7 հավելվածի`

5) N 11 հավելվածի`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<3. Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:>>:
բ. 8-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր` «ա» պարբերությամբ.
<<ա. Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.>>:
գ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր` «գ» և «դ» պարբերություններով.
<<գ. ուսանողների անձնական գործերի, քննական ամփոփաթերթերի և արձանագրությունների, պրակտիկա անցնելու օրագրերի, շարժ-մատյանների, հրամանագրքերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի գրանցամատյանների, ուսանողների շարժունության հիմքերն ապահովող այլ փաստաթղթերի ուսումնական գործընթացը կարգավորող կարգերի պահանջներին,>>,
<<դ. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.>>,
դ. 8-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել նոր` «ա» և «բ» պարբերություններով.
<<ա. գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մեկ սովորողի հաշվարկով՝ առնվազն 0.5-ական օրինակ դասագիրք,>>,
<<բ. Օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատությունը պետք է հագեցած լինի օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ.>>:
5) N 13 հավելվածի`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<3. Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:>>:
բ. 8-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր` «ա» պարբերությամբ.
<<ա. Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.>>:
գ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր` «գ» և «դ» պարբերություններով.
<<գ. ուսանողների անձնական գործերի, քննական ամփոփաթերթերի և արձանագրությունների, պրակտիկա անցնելու օրագրերի, շարժ-մատյանների, հրամանագրքերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի գրանցամատյանների, ուսանողների շարժունության հիմքերն ապահովող այլ փաստաթղթերի ուսումնական գործընթացը կարգավորող կարգերի պահանջներին,>>,
<<դ. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.>>,
դ. 8-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել նոր` «ա» և «բ» պարբերություններով.
<<ա. գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մեկ սովորողի հաշվարկով՝ առնվազն 0.5-ական օրինակ դասագիրք,>>,
<<բ. Օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատությունը պետք է հագեցած լինի օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ.>>:
7) N 17 հավելվածի`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<3. Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:>>.
բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետում <<առարկայական կաբինետային,>> բառերից հետո լրացնել <<ամբիոնների,>> բառը,
գ. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<բ. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 70 տոկոսը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում, այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը, իսկ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների դեպքում պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում և (կամ) բնագավառին հատուկ պետական կոչումներ և (կամ) պարգևներ և (կամ) գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ և այլն,>>,
դ. 10-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր` «դ» պարբերությամբ.
<<դ. Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.>>:
ե. 10-րդ կետի 3-րդ ենթակետում <<առարկայական կաբինետի>> բառերից հետո լրացնել <<ամբիոնների,>> բառը,
զ. 10-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր` «դ» և «ե» պարբերություններով.
<<դ. ուսանողների անձնական գործերի, քննական ամփոփաթերթերի և արձանագրությունների, պրակտիկա անցնելու օրագրերի, շարժ-մատյանների, հրամանագրքերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի գրանցամատյանների, ուսանողների շարժունության հիմքերն ապահովող այլ փաստաթղթերի ուսումնական գործընթացը կարգավորող կարգերի պահանջներին,>>,
<<ե. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.>>:
է. 10-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել նոր` «ա» պարբերությամբ.
<<ա. Օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատությունը պետք է հագեցած լինի օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ.>>:
ը. N 3 ձևի աղյուսակը «Համակարգչային լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր` «Ամբիոններ» տողով, իսկ 1-ին ենթակետը «կլինիկական ամբիոնի (բազա)» բառերից հետո՝ «,ամբիոնների» բառով:
8) N 19 հավելվածի`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<3. Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:>>.
բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետում <<առարկայական կաբինետային,>> բառերից հետո լրացնել <<ամբիոնների,>> բառը,
գ. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<բ. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 70 տոկոսը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում, այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը, իսկ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների դեպքում պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում և (կամ) բնագավառին հատուկ պետական կոչումներ և (կամ) պարգևներ և (կամ) գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ և այլն>>,
դ. 10-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր` «դ» պարբերությամբ.
<<դ. Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.>>:
ե. 10-րդ կետի 3-րդ ենթակետում <<առարկայական կաբինետ>> բառերից հետո լրացնել <<ամբիոնների>> բառը,
զ. 10-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր` «դ» և «ե» պարբերություններով.
<<դ. ուսանողների անձնական գործերի, քննական ամփոփաթերթերի և արձանագրությունների, պրակտիկա անցնելու օրագրերի, շարժ-մատյանների, հրամանագրքերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի գրանցամատյանների, ուսանողների շարժունության հիմքերն ապահովող այլ փաստաթղթերի ուսումնական գործընթացը կարգավորող կարգերի պահանջներին,>>,
<<ե. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.>>:
է. 10-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել նոր` «ա» պարբերությամբ.
<<ա. Օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատությունը պետք է հագեցած լինի օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ.>>:
ը. N 3 ձևի աղյուսակը «Համակարգչային լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր` «Ամբիոններ» տողով, իսկ 1-ին ենթակետը «կլինիկական ամբիոնի (բազա)» բառերից հետո՝ «,ամբիոնների» բառով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:
-
Обсуждалось
16.08.2017 - 07.09.2017
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 10292
Принт