ԱՐՄԱՆ ԳԵՎՈՐԳԻ ԱՆԴՐԻԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԵՎՈՐԳԻ ԱՆԴՐԻԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Արման Գևորգի Անդրիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Արման Գևորգի Անդրիկյանը (ծնվ.՝ 12.08.1995 թ., հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Մանթաշյան 1-նրբ. 6 շ. 20 բն.): 2003-2010 թթ սովորել է Երևանի N 32 միջնակարգ դպրոցում, 2010-2013 թթ սովորել է Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում: 2013-2017 թվականներին գերազանցությամբ սովորել է բակալավրի կրթական ծրագրով ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի եկեղեցաբանության բաժինը, իսկ 2017-2019 թվականներին նույն ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոն մագիստրատուրան՝ նույնպես գերազանցությամբ: Այնուհետ ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ 2019-2021 թվականները սովորելով ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնում: Արման Անդրիկյանը գիտական ակտիվ գործունեությյամբ սկսել է զբաղվել 2018 թվականից՝ աշխատելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի հետազոտությունների բաժնում, որպես ավագ լաբորանտ, 2019 թ․-ից դարձել է կրտսեր գիտաշխատող, իսկ 2021 թվականի հոկտեմբերից կամավոր ատետստավորմանը մասնակցելով դարձել է գիտաշխատող։
Աշխատելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ներգրավված է եղել ՀՀ գիտության կոմիտեի կողմից իրականացվող «Բելառուսի և Հայաստանի փոքր քաղաքներում էթնոմշակութային զարգացումները 20-21 դարերի էթնիկական ավանդույթներ և ժամանակակից իրողություն» խորագրով հայ-բելառուսական միջազգային ծրագրին։ Տվյալ ծրագրի շրջանակում մասնակցել է հետազոտական գործիքակազմի մշակմանն, ինչպես նաև իրականացրել դաշտային հետազոտական աշխատանքներ։
Ներկայումս Արման Անդրիկյանը ներգրավված է «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները․ ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» պետական- նպատակային ծրագրում՝ որպես գիտաշխատող։ Ծրագրի շրջանակներում մասնակցում է հայկական սփյուռքի տարբեր հատվածների վերաբերյալ առկա գրականության և արխիվային նյութերի քննարկումներին, ինչպես նաև մասնակցում դաշտային աշխատանքների նախապատրաստական փուլերին։ Նաև ներգրավված է «Սփյուռքի ներուժի քարտեզագրման մոդելի մշակում ֆրանսահայերի ուսումնասիրության օրինակով» հայագիտական նախագծին, որի շրջանակներում իրականացնում է ֆրանսիայի հայերի վերաբերյալ առկա վիճակագրական, արխիվային, փաստաթղթային, հետազոտական նյութերի որոնման և դասակարգման աշխատանքներ։
2021 թվականի սեպտեմբերի 9-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի Պատմագիտություն-068 մասնագիտական խորհրդի որոշմամբ Արման Անդրիկյանին շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Հանդիսանում է 9 գիտական հոդվածների հեղինակ հաստատաված ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից։
Ակնկալվող արդյունքը.
«Արման Գևորգի Անդրիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ա. Անդրիկյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Արման Գևորգի Անդրիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
02.11.2021 - 17.11.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 4164
Принт