ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ․

«թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալներ այսուհետ՝ ածանցյալներ – սինթետիկ կամ բնական ծագման նյութեր, որոնք առանձին տողերով ներառված չեն Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների ցանկում, որոնց քիմիական կառուցվածքն առաջացել է համապատասխան թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի քիմիական կառուցվածքում մեկ կամ մի քանի ջրածնի ատոմների, հալոգենների և/կամ հիդրոքսիլ խմբերի փոփոխումով ձևական փոխարինում այլ միարժեք և/կամ երկարժեք ատոմներով կամ փոխարինողներով բացառությամբ` հիդրոքսիլ և կարբոքսիլ խմբերի,  որոնցում ածխածնի ատոմների ընդհանուր քանակը չպետք է գերազանցի համապատասխան թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ելակետային քիմիական կառուցվածքում ածխածնի ատոմների քանակը։ Այն դեպքում, եթե միևնույն նյութը կարող է համարվել մի քանի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ածանցյալ, ապա այն ճանաչվում է այն թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ածանցյալ, որի քիմիական կառուցվածքի փոփոխությունը պահանջում է  նվազագույն քանակությամբ փոխարինողների և/կամ ատոմների ներառում։

նոր պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութեր այսուհետ՝ հոգեակտիվ նյութեր – մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր թմրեցնող և հոգեներգործուն ազդեցություն կամ այլ թունավոր արբեցություն առաջացնող սինթետիկ կամ բնական ծագման նյութեր, որոնց նկատմամբ սահմանված չեն սանիտարահամաճարակաբանական պահանջներ կամ դրանց շրջանառությունը հսկելու միջոցներ.»  բառերը։

 

  Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                                  Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

 

                                                                                                    2021թ. ________

                                                                                                    Երևան     ՀՕ-   - Ն     

 

 

  • Обсуждалось

    26.10.2021 - 10.11.2021

  • Тип

    Закон

  • Область

    Борьба с трафикингом и незаконным оборотом наркотиков

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5185

Принт