В стадии разработки
ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԼԵՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԼԵՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ազգային հավաքական թիմի անդամ, Եվրոպայի չեմպիոն և 2021 թվականի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Անդրանիկ Համլետի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի № 1140-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը։ Անդրանիկ Համլետի Կարապետյանը պատրաստվում է մասնակցելու 2021 թվականի դեկտեմբերին Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությանը և 2022-2023 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Անդրանիկ Համլետի Կարապետյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։
Անդրանիկ Համլետի Կարապետյաը հաշվառված է Էջմածինի կոմիսարիատում:
«Անդրանիկ Համլետի Կարապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում :
-
Обсуждалось
26.10.2021 - 12.11.2021
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
Просмотры 3591
Принт