Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Մխիթար Ասլանյան 05.11.2021 23:25:54 Հիմանվորումներում նշված է, որ «կամակերպությունը չունենալով դրամական միջոցների պահանջ փոխառություններ է ձևակերպում և կատարում տոկոսների վճարում»։ Սակայն հիմնավորումներում հաշվի առնված չէ այն դեպքերը, որ իրոք կազմակերպությունը ունենում է դրամական միջոցների պահանջ ու ֆիզ անձանցից ներգրավում է միջոցներ։ Այսպիսի կարգավորումը սահմանափակում է ֆիզ․ անձանց հնարավորությունները, ստացվում է, որ նրանք զրկվում են այլընտրանքից և կարող են փոխառություն (ավանդ) տրամադրել բացառապես բանկերին, որոնք էլ կորոշեն թե ում ու ինչպես վարակավորեն։ Ըստ էության այսպիսի կարգավորումը, թանկացնում է բիզնեսի ֆինանսավորում, քանի որ բացառում է ֆիզ անձանց կողմից վարկավորումը։ Այն կազմակերպությունների համար, ովքեր իրոք կարիք ունեն ֆիանանսական միջոցների, ստիպված վարկեր պետք է վերցնեն բանկերից ու վարկային կազմակերպոիւթյուններից։ Կարգավորումը լրացուցիչ արգելք է ստեղծում նաև այն անձնաց համար, ովքեր ցանկանում են ֆինանանսավորել իրենց սեփական բիզնեսը։ Այսպես․ եթե ենթադրենք, որ անձը ՀՀ-ում կազմակերպել է գործունեություն ուղղակի ներդրման միջոցով, որտեղ իր մասնակցությունը չի կազմում 100% և ցանկանում է ներդնել իր ընկերությունում լրացուցիչ միջոցներ շուկայում ձևավորված իրավիճակին համապատասխան տոկոսներով, ապա նա զրկվում է այդ հնարավորություննից։ Իմ կարծիքով, առաջարկությունը կարիք ունի բազմակողմանի ուսումնասիրության, որպեսզի բանկերին ու վարկային կազմակերպություններին չտրվի լրացուցիչ արտոնություններ ու չսահմափակվի մարդկանց, գործարարների բիզնես հնարավորությունները և եթե կա հիմնավորումում նշված «ոչ իրական» գործարքներ, ապա դրանց սահմանափակման նպատակով չի կարելի վնասել իրական գործարքներ իրականցնողների գործունեությունը։ Հիփոթեթիկ օրինակ։ Նաև, գործունեության սխեմա, նախագծի վրա մեծ հույսեր դնողների ու դրանից հիասթափվողների համար։ Ներկայումս ցանկացած բանկ տրմադրում է վարկ, ավանդադրված գումարի գրավով։ Ֆիզ անձը կավանդադրի, որի գրավով բիզնեսը կվարկավորվի։ Բիզնեսը կծախսագրի, ֆիզանձը կհարկվի 10 %-ով, այնպես ինչպես ներկայումս։ Վարկ-ավանդ տոկոսադրույքների սպրեդը (տարբերությունը) կազմում են 2-3%։ Առաջարկվող կարգավորումը ուժի մեջ մտնելու դեպքում, այն անձը ով իրականում ունի միջոցներ և կատարել է իր բիզնեսի վարկավում, ստիպված կդիմի բանկին վերը նշված ծառայությունից օգտվելու համար։ Իհարկե այլընտրանքի բացակայության դեպքում վարկ-ավանդ սպրեդը մի փոքր կարող է աճել, բայց կարող է նաև նվազել մասշտաբի էֆեկտի հաշվին, սակայն կստացվի։ Այն անձինք, ովքեր կատարում են «ոչ իրական» գործարքներ, կարող են բանկում մեկ շաբաթով ապահովեն միջոցների ավանդադնում ու վարկավորում, ու շարունակեն նույն կերպ վարվել։ Արդյունքում բիզնեսի եկամուտները կհոսեն դեպի բանկեր ու վարկային կազմակերպություններ՝ զրկելով գործարարներին սեփական աղբյուրների հաշվին գործունեության զարգացման հնարավորությունից։ Բացի այդ բանկի միջոցով նման գործարքի իրականացումը հնարավորություն կտա ծախսագրել սեփական կապիտալից 9 անգամ շատ տոկոսագումարներ, այն դեպքում, որ ներկայումս այն կազմում է կրկնապատիկը, այսինքն՝ կունենանք հակառակ ազդեցություն։
2 Մխիթար Ասլանյան 10.11.2021 15:32:35 Հիմնավորումներում անդրադարձ չկա պարտոմսերի միջոցով հավաքագրավծ փոխառություններին ու դրանց դիմաց վճարվող պասիվ եկամուտներին։ Կառավարությունը քաղաքականություն է վարում արժեթղթերի շուկայի զարգացման ուղությամբ, մասնավորապես ցուցակված պարտատոմսերի եկամուտը ազտված է հարկից, ինվեստիցիոն նպատակով ձեռք բերված պարտատոմսերից ստացված եկամուտները նույնպես ազատված են հարկից և այլն։ Այս օրենսդրական փոփոխությունով ընդհանրապես վերջ կդրվի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ոչ բանկ հատվածի զարգացմանը։ Եթե ընկերությունը չի ցուցակվել բորսայում, ինչի պայմանները բավականին խիստ են, սակայն անցել է ընկերության պարտատոմսերի առևտրի թույլատրության գործընթաց, ինչը նույնպես կարևոր գործընթաց է հանդիսանում բորսայական առևտրի զարգացման համար, ապա նա դառնում է բանկերի համեմատ անմրցունակ և զրկվում է անմիջապես փողի առաջարկ ներկայացնողներից միջոցներ ներգրավելու հնարավորություններից 2, Տոկոսադրույքների հաշվեգրման եղանկի կիրառությունը կարող է խնդիրներ առաջացնել հենց պարտատոմսերի թողարկման դեպքում, քանի որ պարտատոմսերի շրջանառությունը շուկայում տեղի է ունենում թողարկողից(փոխառուից) անկախ, այս դեպքում ստացվոււմ է, որ թողարկողը եկամտահարկի հաշվարկման դեպքում չի տիրապետում ում են պատականում եկամուտները կամ պետք է դեպոզիտարիայից կամ ենթապահառուից պահանջի սեփականատերերի ռեեստրը, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում թողարկողի մոտ։