Добавить в избранное
Находится в правительстве РА
<<Բարձրագույն կրթության և գիտության մասին>> օրենքի և հարակից օրենքների նախագծեր
-
2226 - За
-
3237 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Arman Sargsyan 29.10.2021 16:16:20 | Առաջարկում եմ համալսարաններում բակալավր և մագիստրատուրայի մասնագիտական ծրագրերում ավելացնել այլ կարևոր դասընթացներ Օրինակ` տնտեսագիտության մասնագիտությունում ավելացնել իրավագիտություն, քաղաքագիտություն, հոգեբանություն առարկաններ: Նույն ձև հոգեբանության ուսանողները անցնեն տնտեսագիտություն, քաղաքագիտություն, առաջնորդություն առարկաններ Այսինքն չլինեն միայն տվյալ մասնագիտական առարկաները, շատ հայտնի համալսարաններում հենց նման ձև են կազմակերպում մասնագիտական ծրագրերը | Ընդունվել է ի գիտություն: Ներկայացվող առաջարկը սույն օրենքի կարգավորման առարկա չէ: | |
2 | Artur Ishkhanyan 06.11.2021 14:00:15 | Հոդված 25-ի 5. կետի 2) ենթակետում «երկուսին» բառը փոխարինել «մեկին» բառով։ 5. կետի 4) ենթակետում «մեկին» բառը «երկուսին» փոխարինել բառով։ | Ընդունվել է ի գիտություն: Նշված հոդվածը խմբագրված է ամբողջական: | |
3 | Artur Ishkhanyan 06.11.2021 14:09:53 | Հոդված 26-ի 3. կետը վերաշարադրել հետևյալ կերպ. 3. Ակադեմիան իր կազմում կարող է ունենալ գիտահետազոտական, գիտաարտադրական և գիտաուսումնական կազմակերպություններ՝ համագործակցության ցանցերի և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առանձին կազմակերպությունների տեսքով | Ընդունվել է: | Կատարվել է համապատասխան փոփոխություն: |
4 | Artur Ishkhanyan 06.11.2021 14:21:21 | Հոդված 26-ի 3. կետից հետո ավելացնել նոր հոդված հետևյալ ձևակերպմամբ. 4. Ակադեմիան համակարգում է իր կազմում գործող կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարումը և մասնակցում է հանրապետությունում իրականացվող գիտական փորձաքննությանը: | Ընդունվել է: | Կատարվել է համապատասխան փոփոխություն: |
5 | Artur Ishkhanyan 06.11.2021 14:40:26 | Հոդված 40. Անցումային դրույթներ – ում ավելացնել հետևյալ կետը. Սույն օրենքի 26-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվում Ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից ընդունված ՀՀ ԳԱԱ նոր կանոնադրությունը: Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ուժի մեջ է մնում ՀՀ Օրենքը «ՀՀ ԳԱԱ մասին» և Ակադեմիայի ներկայիս գործող կանոնադրությունը: | Ընդունվել է: | Օրենքի նախագծի Անցումային դրույթներում նախատեսվել են համապատասխան կարգավորում: |
6 | Artur Ishkhanyan 09.11.2021 12:22:54 | Առաջարկում եմ օրենքից տարանջատել գիտության մասը և մշակել առանձին օրենք գիտության մասին։ | Չի ընդունվել: Օրենքի նախագիծը միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության ձևավորման ու իրականացման հիմքերը և պայմանները ապահովելուն: | |
7 | Artur Ishkhanyan 10.11.2021 20:46:29 | Առաջարկում եմ օրենքում ամրագրել գիտության ոլորտի բյուջետային ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ-ի 1 տոկոս։ Կարելի է քննարկել տոկոսի չափը, բայց ինքնին շեմի սահմանումը խիստ կարևոր է ոլորտի երաշխավորված գործունեության համար։ | ՀՀ կառավարության միասնական դիրքորոշումն է որևէ իրավական ակտում ֆինանսավորման սահմանաչափերի արհեստական սահմանումից խուսափելը, ինչը մասնավորապես հանրային հատվածի ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև գիտության ոլորտի մասով: Փոխարենը ոլորտային քաղաքականությունը և ֆինանսավորումը իրականացվելու են ռազմավարությունների, կառավարության ծրագրի և թիրախային ծրագրերի շրջանակներում: | |
8 | Նարինե Մանուկյան 09.11.2021 14:49:10 | Թողնել ինչպես կա | Ընդունվել է ի գիտություն: | |
9 | Տաթև Սեդրակրան 09.11.2021 20:52:20 | Ձեր առաջարկած նախագծի ամենամեծ վատ կողմը այն է, որ դուք ուղակիորեն սպանում եք ոսանողի մեջ սովորելու հույսն ու մոտիվացիան։ Շնորհակալություն | Ներկայացվող դիտողությունը հասկանալի և հստակ չէ, թե մասնավորապես որ դրույթներին մասով է նման դիրքորոշումը ձևավորվել: | |
10 | Անի Սարգսյան 09.11.2021 23:57:17 | Չունեմ | Ընդունվել է ի գիտություն: | |
11 | ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա 10.11.2021 17:01:33 | Հոդված 26-ի կետ 1-ը շարադրել հետևյալ կերպ՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության հիմնադրած ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որն իր կազմում միավորում է Ակադեմիայի ակադեմիկոսներին (իսկական անդամներին), թղթակից անդամներին, Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամներին, և Ակադեմիայի` Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնադրած կազմակերպությունները: | Ընդունվել է: | Նախագծի 26-րդ հոդվածի 1-ին մասում կատարվել է համապատասխան փոփոխություն: |
12 | ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա 10.11.2021 17:05:42 | Հոդված 26-ի կետ 2-ը շարադրել հետևյալ կերպ՝ Ակադեմիայի գործառույթներից են հիմնարար հետազոտությունների իրականացումը, գիտության զարգացման և գիտական ու գիտատեխնիկական գործունեության արդյունքների ներդրման, ինչպես նաև հանրապետության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման ուղղությամբ համապատասխան ոլորտի պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմիններին Հայաստանի Հանրապետության օրենքներով և Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով մասնագիտական կամ փորձագիտական խորհրդատվության տրամադրումը: | Ընդունվել է: | Նախագծի 26-րդ հոդվածում կատարվել է համապատասխան փոփոխություն: |
13 | ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա 10.11.2021 17:05:42 | Հոդված 26-ում ավելացնել նոր կետ՝ 3. Ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: | Ընդունվել է: | Նախագծի կատարվել է համապատասխան լրացում: |
14 | ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա 10.11.2021 17:05:42 | Հոդված 26-ում ավելացնել ևս մեկ նոր կետ՝ 4. Ակադեմիան իր կանոնադրության համաձայն, իր կառավարման մարմինների միջոցով իրականացնում է իր համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, ապահովում է դրանց բնականոն գործունեությունը, այդ թվում կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է դրանց կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: | Ընդունվել է: | Նախագծի 26-րդ հոդվածում կատարվել է համապատասխան լրացում: |
15 | Լիլիթ Մարգարյան 10.11.2021 22:54:51 | Օրենքի նախագիծն ունի մի քանի խնդիրներ. 1. Ըստ այս նախագծի լուծարվում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի (Ակադեմիա) գիտական կազմակերպությունների համակարգը։ 1.1. Նախագծում այս քայլը հիմնավորել փորձելու մեջ կա հետեւյալ դրույթը. «Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական ինստիտուտները օժտված չեն բավարար ինքնուրույնությամբ և ազատություններով՝ կայացվող որոշումներն ենթակա են վավերացման ակադեմիայի նախագահության համապատասխան բաժանմունքների կողմից»։ Նախագծում չկա որևէ հիմնավորում, թե ինչու ներկա համակարգով նախատեսված ինքնուրույնության մակարդակը բավարար չէ։ Մասնավորապես, ներկայացված չէ, թե Ակադեմիայի ներկա կառուցվածքն ինչ համակարգային կամ ոչ համակարգային խնդիրներ ունի, որոնց լուծումը պահանջում է գիտական կազմակերպությունների ավելի բարձր ինքնուրույնություն։ 1.2. Նախագծի համաձայն որպես ինքնուրույնության բարձրացման մեխանիզմ նախատեսվում է Ակադեմիայի համակարգի մեջ մտնող գիտական կազմակերպություններից յուրաքանչյուրի համար կազմել ութ անդամից բաղկացած խորհուրդ, որը ձևավորվելու է հետևյալ համամասնությամբ. չորսին առաջադրելու է կազմակերպության գիտական խորհուրդը, երեքին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը, մեկին՝ Ակադեմիան։ Այս դրույթը վտանգավոր և անկառավարելի ռիսկեր է պարունակում մի քանի պատճառով. ա / Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ որոշ դեպքերում արդարացված կլինի նույն անձի մի քանի կազմակերպության խորհուրդի մեջ լինելը, սա նշականում է, որ այդ գիտական կազմակերպությունների խորհուրդները համալրելու համար պետք է լինելու գտնել 200-ից ավել կառավարման համապատասխան հմտություններ ու փորձ, և/կամ տվյալ գիտական ուղղության մեջ գիտաչափական բարձր ցուցիչներ ունեցող անդամներ, որոնք պատրաստակամություն կունենան հանրային հիմունքներով աշխատելու՝ իրենց ժամանակը և ջանքերը ներդնելով գիտական կազմակերպության աշխատանքի որակի և արդունավետության կտրուկ բարձրացման մեջ։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց են համապատասխան կողմերը գտնելու այդ քանակի և նման որակավորում ունեցող անդամներ։ բ / Եթե որեւէ գիտական կազմակերպություն այսօր չունի կամ ունի ցածր գիտական արդյունք, ապա մեծ հավանականությամբ այդ կազմակերպությունից խորհուրդ են առաջադրվելու թեկնածուներ, որոնք ունեն ցածր գիտական ցուցանիշներ։ Ինչպե՞ս է դա նպաստելու տվյալ գիտական կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ 1.3. Չկա հղում որեւէ վերլուծության, որտեղ ներկայացված կլինի աշխարհի տարբերի երկրների գիտական համակարգում ակադեմիաների կառուցվածքի ու ֆունկացիաների համեմատություն, որը համատեղելով Հայաստանի իրականության հետ հնարվարություն կտար եզրակացություն անել, որ առաջարկվող փոփոխություններն արդարացված են։ Այդ վերլուծության մեջ անհրաժեշտ կլիներ նաեւ ուսումնասիրել այն երկրների փորձը, որոնք արել են նմանատիպ փոփոխություն։ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի համակարգը ընդօրինակվել է այլ երկրների փորձից եւ այսօր էլ կան բազմաթիվ երկներ որտեղ այդ համակարգը հաջողությամբ գործում է։ Ակադեմիայի անդամների մեջ այսօր կան մարդիկ, ովքեր գիտական արյունք չեն տալիս եւ նախկինում գրեթե չեն տվել։ Այդ մարդկանց առկայությունն է առաջացնում այն բոլոր խնդիրները, որոնք խոչընդոտում են այդ համակարգի առողջացմանը ու արդյունավերության բարձրացմանը։ Առաջարկներ. 1. Պահպանել Ակադեմիայի գիտական կազմակերպությունների կազմը։ Ակադեմիայի կազմի մեջ գտնվող գիտական կազմակերպությունների խորհրդի ֆունկցիան տալով Ակադեմիայի նախագահությանը։ Դա կարելի է անել այս նախագծի լրամշակման միջոցով կամ այս օրենքի նախագծից առանձնացնելով գիտության մասը եւ հաջորդիվ այն լուրջ լրամշակելով։ Երկրորդ տարբերակը թույլ կտա Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ընդունման գործընթացը առաջ տանել առանց լրամշակումներին սպասելու։ 2. Պետական լիազոր մարմնին տալ վետոյի իրավունք Ակադեմիայի կազմում գտնվող գիտական կազմակերպությունների տնօրենի նշանակման գործընթացում։ 3. Հաշվի առնելով որ Հայաստանի ամենարդյունավեր գիտանականների մեծ մասը չի հանդիսանում Ակադեմիայի անդամ, կա մեծ պոտենցիալ Ակադեմիայի կազմի թարմացման։ Ակադեմիայի հետ պետք է համաձայնեցնել նոր անդամների ընտրությունների ձեւաչափը, որը պետք է իրականացվի միջազգային ամենախիստ գիտական չափանիշների հիման վրա։ Սա թույլ կտա նոր էներգիա ու գաղափարներ բերել Ակադեմիա, կբարելավի որոշումների կայացման որակը ու կբարձրացնի Ակադեմիայի անդամի հեղինակությունը: 4. Եթե ընտրություներով հնարավոր չի լինում գիտական բարձր ցուցանիշներ ունեցող անդամների մեծամասնություն ապահովել, ապա հարկավոր է որոշ մեխանիզմներով սահամանափակել նախկինում Ակադեմիայի անդամներ դարձած մարդկանց ազդեցությունը։ Դա կարելի է անել քվեարկության իրավունք տալով որոշ պայմանների դեպքում կամ ընդհուպ մինչեւ որոշ անդամների անդամության չեղարկում։ 5. Ակադեմիայի ղեկավարության հետ միասին մշակել եւ իրականացնել թեմայով իրար մոտ գիտական կազմակերպությունների միավորման պլանը դրանց արդյունավետության բարձրացման նպատակով։ 6. Գիտական կազմակերպությունների միավորումից ու արդյունավետության բարձրացումից հետո, մի քանի տարի հետո, կարելի է քննարկել Ակադեմիայի երկու ֆունկցիաների՝ անվանի գիտնականների պատվավոր ընկերության եւ գիտական կազմակերպությունների ցանցի, տարանջատման նպատակահարմարությունը։ | Ընդունվել է ի գիտություն: | Նախագծի ԳԱԱ-ին վերաբերող դրույթները որոշակիորեն լրամշակվել են: |
16 | Լիլիթ Մարգարյան 10.11.2021 22:54:51 | Նախագծում բացակայում է ներկայում գործող Գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին օրենքի այն կետը, որը 2001 թվականից սկսած երաշխավորում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեի ծախսային մասում նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ են լինելու։ Գիտական գործունեությունը, հատկապես հիմնարար հետազոտությունները պահանջում են միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանավորում։ Տաղանդներին Հայաստանում պահելու, նրանց ստեղծագործելու համար համապատասխան միջավայր զարգացնելու համար անհրաժեշտ է «պաշտպանվածության» երաշխիք։ | ՀՀ կառավարության միասնական դիրքորոշումն է որևէ իրավական ակտում ֆինանսավորման սահմանաչափերի արհեստական սահմանումից խուսափելը, ինչը մասնավորապես հանրային հատվածի ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև գիտության ոլորտի մասով: Փոխարենը ոլորտային քաղաքականությունը և ֆինանսավորումը իրականացվելու են ռազմավարությունների, կառավարության ծրագրի և թիրախային ծրագրերի շրջանակներում: |