В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է ՀՀ կառավարության 2021թ. մարտի 11-ի թիվ 322-Լ որոշման 1.3.1. կետի կատարումն ապահովելու նպատակով:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդմաննուղղված` Միացյալ Ազգերի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերում (1961թ. Թմրամիջոցների մասին Միասնական, 1971թ. Հոգեմետ նյութերի մասին, 1988թ. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի կոնվենցիաներ) խոր մտահոգություն է հայտնվում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի արտադրության, շրջանառության արագ աճի միտումների կապակցությամբ և կոչ է արվում աշխարհի պետություններին պատշաճ կարգով պայքար կազմակերպել այդ ծայրահեղ, հակահասարակական երևույթի դեմ:
ՄԱԿ-ի 1988 թվականի կոնվենցիայի 12-րդ հոդվածով նախատեսվում է 1-ին և 2-րդ ցուցակներում ներառված (պրեկուրսորների ցանկ) նյութերի արտահաման դեպքում արտահանող կազմակերպության և նյութի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել երկրի իրավասու մարմնին (նշված կոնվենցիայիով Հայաստանի Հանրապետությունում իրավասու մարմինը ՀՀ ոստիկանությունն է), իսկ տարեկան կտրվածքով կոնվենցիային միացած յուրաքանչյուր երկրի իրավասու մարմինը պարտավոր է ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրանսենյակին ներկայացնել հաշվետվություն (ձև D)՝ ներմուծված և արտահանված պրեկուրսորների անվանումների, քաշերի, արտահանող երկրների և կազմակերպությունների մասին:
Ներկայումս պրեկուրսորներ և այլ քիմիական նյութեր ներմուծելու կամ արտահանելու դեպքերում ՀՀ ՊԵԿ-ի աշխատակիցները իրավաբանական անձանցից պահանջում են ՀՀ ոստիկանության տեղեկացված լինելու վերաբերյալ տեղեկանք,
որի ձեռք բերման համար վերջիններս ներկայանում են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, վերցնում տեղեկանք, ապա այն ներկայացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որից հետո միայն կատարվում է մաքսային սահմանով պրեկուրսորների տեղափոխում:Այդ գործընթացը կատարվում է մի քանի օրվա ընթացքում, որի ժամանակ պրեկուրսորների ներմուծում կամ արտահանում իրականացնող իրավաբանական անձանց համար ստեղծվում են նյութական և այլ բնույթի խնդիրներ, որոնք նախագծով նախատեսված հանգամանքներում այլևս չեն լինի:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2021-2022 թվականների ծրագրի միջոցառումները հաստատելու մասին» N 322-Լ որոշման հավելվածով հաստատված միջոցառումների ծրագրի 1.3 կետից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի18-ի N270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում էՀայաստանի Հանրապետության պետականեկամուտներիկոմիտեի կողմիցՀՀ-ում հսկման ենթակա պրեկուրսորների մաքսային սահմանով տեղափոխման պահից մեկ օրվա ընթացքում տեղեկություններն էլեկտրոնային եղանակով փոխանցել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և մեկ աշխատանքային օրվա ընթացքում նույն եղանակով ստանալ ՀՀ ոստիկանության դիրքորոշումն հավաստող փաստաթուղթը, որն էականորեն կպարզեցնի և կարագացնի ներկայումս իրականացվող նույն գործընթացը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների ՀՀ ներմուծելու կամ ՀՀ-ից արտահանելու ընթացքում ոստիկանության և պետական եկամուտների կոմիտեի միջև ներկայումս իրականացվող փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, ինչն էականորեն կհեշտացնի նշված գործընթացը:
-
Обсуждалось
25.10.2021 - 09.11.2021
-
Тип
Pешение
-
Область
Борьба с трафикингом и незаконным оборотом наркотиков
-
Министерство
Полиция
Просмотры 4600
Принт