Добавить в избранное

Проект принят

2022 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով, Երևան համայնքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2021 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2022 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ անհրաժեշտություն է առաջացնել կիրառելու տեղական տուրքի արտոնություններ:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեղական տուրքերի գծով արտոնություն ունեցող անձանց շրջանակը հստակեցնելու հանգամանքով:

  • Обсуждалось

    22.10.2021 - 07.11.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

Общественное обсуждение

07.11.2021 00:00

В ходе общественных обсуждений 9 ноября 2022 года в 15:00 в зале для брифингов 5-го этажа административного здания мэрии Еревана, расположенного по улице Аргишти, д. 1, состоятся открытые общественные слушания.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5156

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

05.11.2021

Սույն նախագծի հանրային քննարկման ժամկետն ավարտվում է 2021 թ. նոյեմբերի 7-ին: Սակայն այսօրվա՝ 2021 թ. նոյեմբերի 5-ի, դրությամբ ՀՀ ԱՆ www.e-draft.am կայքում չկա որևէ նշում դրան կողմ և դեմ քվեարկած անձանց մասին: Կարո՞ղ եք արդյոք ներկայացնել այդ վիճակագրությունը, քանզի դա կարևոր ցուցիչ է նախագծի նկատմամբ հանրային վստահության ու հետաքրքրության մասին: Ավելին, այդ նախագծի «Ամփոփաթերթ» բաժնում առայժմ չկան որևէ առաջարկություններ: Կարծում ենք, որ նախագծի 1-ին մասի 4) և 5) կետերով նախատեսվող արտոնություններն անհիմն են, քանզի. 1. 2022 թ. բյուջեի նախագծոմ.  Երևանի վարչական տարածքում առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար սահմանվող արտոնությունը կնվազեցնի համայնքային բյուջեի եկամուտները,  Երևանի վարչական տարածքում հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի հավաքագրումը կազմում է հավաքագրվող ընդամենը տեղական տուրքերի սոսկ 4.4 տոկոսը, մինչդեռ այդ օբյեկտներում գեներացվում են հսկայական, շատ հաճախ՝ ստվերային, եկամուտներ: Ավելին, ժամը 24-ից հետո անցկացվող միջոցառումները ոչ թե ՀՀ շարքային քաղաքացիների համար մշակութային միջոցառումներ են, այլ կասկածելի վարքի տեր անձանց վայելքների, շատ հաճախ հանցագործությունների հետևանքներով, միջոցառումներ: Միաժամանակ առաջարկում ենք, այդ օբյեկտներից գանձվող տուրքերին ոչ միայն չտալ արտոնություն, այլև բարձրացնել դրանց դրույքաչափը, ինչը լրացուցիչ եկամուտ կլինի համայնքային բյուջեի համար, Միաժամանակ կարծում ենք, որ այդ արտոնությունները կնվազեցնեն համայնքի վարչական տարածքում համայնքային կանոններին համապատասխան հանրային սննդի կազմակերպման ու իրացման թույլտվության համար հավաքագրվող գումարները, որոնք 2022 թ. պետական բյուջեի նախագծում սահմանված են շուրջ 206.1 մլն դրամի չափով, ինչը կազմում է հավաքագրվող ընդամենը տեղական տուրքերի սոսկ 6.5 տոկոսը: Մենք կարծում ենք, որ այդ գումարը բավականին քիչ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ մեր դիտարկման, այդ օբյեկտներում գեներացվում են հսկայական, շատ հաճախ՝ ստվերային, եկամուտներ:

Узнать больше