Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 1206-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Տեղեկանք-հիմնավորում

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 1206-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանաորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի ապրիլի 19-ին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի ապրիլի 23-ի ՀՕ-168-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 26.06.2021թ. թիվ 672-Ա որոշմամբ հաստատված հիշյալ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետին համապատասխան համայնքի երթևեկության կազմակերպման սխեման կազմելու և շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցնելու կարգը սահմանելու անհրաժեշտությամբ։

 

 2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի ապրիլի 19-ին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի ապրիլի 23-ի ՀՕ-168-Ն օրենքով փոփոխություն է կատարվել օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում, որով սահմանված է , որ  համայնքի ղեկավարը ՀՀ կառավարության սահմանած կարգով կազմում և ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների մասով (բացառությամբ Երևան քաղաքի)՝ պետական ճանապարհային մարմնի, իսկ երթևեկության անվտանգության մասով՝ պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման։ Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 1206-Ն որոշմամբ հաստատվել է Ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը, ուստի նշվածով պայմանավորրված ՀՀ վարչապետի 26.06.2021թ. թիվ 672-Ա որոշմամբ հաստատված հիշյալ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետին համապատասխան անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ իրականացնել հիշյալ որոշման մեջ՝ սահմանելով համայնքի երթևեկության կազմակերպման կազմելու և շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցնելու մասին կարգը։

3Կարգավորման նպատակը և բնույթը

Առկա խնդրի կարգավուման նպատակով անհրաժեշտություն է առաջանում վերանայել ՀՀ կառավարությամբ 2006 թվականի հունիսի 29 N 1206-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը՝ հստակ սահմանելով համայնքի ղեկավարի կողմից համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման և պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության մասով՝ պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցման ընթացակարգը։

Մասնավորապես նախագծով․

  1. Վերանայվել են այն շինարարական նորմերի և ստանդարտների ցանկը, որոնց պահանջները անհրաժեշտ է պահպանել նախագծեր (սխեմաներ) կազմելիս․

2.            որոշման հավելվածը լրացնել նոր 6-րդ գլխով, որով սահմանվում է համայնքների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների կազման և շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցման կարգը․

  1. սահմանվում են համայնքների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմանների կազման համար անհրաժեշտ դրույթներ, որոնց համաձայն մինչև համայնքների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմանները ավագանու հաստատմանը ներկայացնելը անհրաժեշտ է կատարել ուսումնասիրություններ, ուսումնասիրության ադյունքների հիմման վրա առաջադրել երթևեկության կազմակերպման ամփոփ լուծումներ․
  2. սահմանվում է, թե ինչ է անհրաժեշտ հաշվի առնել համայնքի ճանապարհային կազմակերպման սխեմայի կազման (նախագծման) ժամանակ․
  3. սահմանվել են ճանապարհը տնօրինողի և Ճանապարհային ոստիկանության հետ սխեմաների համաձայնեցման ընթացակարգերը․
  4. նախատեսվում է նաև գործող որոշման մեջ իրականացնել մի շարք խմբագրական փոփոխություններ։

 

4Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձնիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ համաձայնեցնելով ՀՀ ոստիկանոթյան և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ:

 

5Ակնկալվող արդյունքը

  • Նախագծի ընդունմամբ կսահմանվեն համայնքների (այդ թվում՝ բնակավայրերի միջով անցնող տարանցիկ հատվածների) ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների կազման և համաձայնեցման պահանջները, որը կնպաստի համայնքի ճանապարհային ցանցի զարգացմանը, կբարձրացվի մարդատար և բեռնատար ավտոմեքենաների երթևեկության կազմակերպման մակարդակը, կնվազի ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, կբարելավի հասարակական տրանսպորտի սպասարկման և ուղևորափոխադրումների պայմանները, կբարելավի հետիոտների և հեծանվային արահետների անվտանգությունը և ճանապարհից օգտվելու պայմանները և այլն։

 

6Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Որոշման նախագծի ընդունմամբ պայամանավորված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 1206-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3.2 Ճանապարհաշինություն»  վերնագրի 3-րդ պարբերության 14-րդ մասից:

 

  • Обсуждалось

    22.10.2021 - 11.11.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность, Транспорт, Территориальное управление и развитие, Безопасность дорожного движения

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5415

Принт