В стадии разработки
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
5 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
<<————>>————2021թ․ N—————Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ կետում «2022» թիվը փոխարինել «2025» թվով:
2․ Որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝
1) 41-րդ կետի աղյուսակի 2-րդ ենթակետի «Մակնիշ» բառը փոխարինել «Մակնիշի ծագման երկիր» բառերով։
2) 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
<<49․ Մրցույթի նվազագույն անցողիկ միավոր է համարվում 50 միավորը։ Մրցույթի արդյունքում առավելագույն ընդհանուր միավորներ հավաքած մաuնակիցը ճանաչվում է մրցույթը հաղթող:»
3) 64-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
<<64․ Երթուղիներն uպաuարկելու իրավունքը տրվում է 10 տարի ժամկետով։»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Обсуждалось
21.10.2021 - 11.11.2021
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 4287
Принт