Добавить в избранное
В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ազատ Վարդանյան 24.10.2021 10:59:17 | Սահմանել նաև հայրական նպաստ տերմինը, տերմինի բացակայությունը խտրականություն է սեռական հիմքով։ | Հարկ է նկատի ունենալ, որ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մայրության նպաստը տրվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի` նույն օրենքով սահմանված օրերի համար։ Ընդ որում, Աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հղիության և ծննդաբերության արձակուրդ տրամադրվում է միայն աշխատող կանանց՝ օրենսգրքով սահմանված օրերի համար։ Ըստ այդմ, հղիության և ծննդաբերության հանգամանքով պայմանավորված արձակուրդ (որի համար վճարվում է մայրության նպաստ) կարող է տրամադրվել միայն հղի (և ծննդաբերող) կանանց։ Տեղեկացնում ենք նաև, որ Աշխատանքային օրեսգրքի 176.1-ին հոդվածի համաձայն՝ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով: |