Добавить в избранное
В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
7 - За
-
607 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հայկ Մարգարյան 16.10.2021 17:32:07 | Ուրիշ ինչ՞ անհեթեթություն կարող էիք մտածել | ||
2 | Levon Nalbandyan 16.10.2021 21:51:35 | Ո՞րն է հիմնավորումը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս նախագիծը։ | ||
3 | Արտակ Գաբոյան 16.10.2021 23:40:41 | Առաջարկում եմ մի հատ ինքներդ կարդաք ձեր «հիմնավորումն», ու փորձեք դրա մեջ տրամաբանություն գտնեք։ | ||
4 | Diana Manukyan 17.10.2021 12:15:11 | Առաջարկում եմ հիմնավորման մեջ ավելի լուրջ մի բան գրել և ընդհանրապես մարդկանց առանց այն էլ բարդ կյանքը չբարդեցնել։ | ||
5 | Սոսի Թաթիկյան 17.10.2021 12:57:02 | Հենց անձնագրերի արտադրման ծախսը հինգ անգամ կավելանա։ Հետաքրքիր է, թե ի"նչ գումար են մտադիր երկու տարին մեկ գանձելու քաղաքացիներից, որ դրա տեղը հանեն։ Իսկ հաշվի առե"լ են համավարակի ժամանակաշրջանում անտեղի հերթերը, մարդկանց կուտակումները, ժամանակի կորուստը, ավելորդ բյուրոկրատական քաշքշուկը: Իսկ հաշվի առե"լ են այն, որ ճանապարհորդող քաղաքացիները Շենգենի համար ստանում են երեք տարվա, իսկ ԱՄՆ-ի համար՝ տաս տարվա մուտքի արտոնագիր, որոնց համար նույնպես գումար է վճարվել, ռ որոնք ստանալու համար նույնպես կա ժամանակատար ու դժվարին ընթացակարգ։ | ||
6 | Սոսի Թաթիկյան 17.10.2021 12:58:50 | Այն տպավորությունն է, որ այս օրինագիծը միտված է քաղաքացիներից գումար գանձելու և նրանց ճանապարհորդելու իրավունքը, հետևաբար շարժման ազատությունը սահմանափակելուն, որոնցից ոչ մեկը հարիր չէ ժողովրդավարական երկրին։ | ||
7 | Սոսի Թաթիկյան 17.10.2021 13:17:13 | Իսկ եթե սա միտված է արտասահմանում ապրող և աշխատող քաղաքացիներին, հատկապես տղամարդկանց, երկու տարին մեկ Հայաստան բերելուն, ապա սրա անխուսափելի հետևանքը կլինի այն, որ նրանցից շատերը կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից և վերջնականապես կդառնան բացառապես այլ երկրների քաղաքացի։ | ||
8 | Gohar Gevorgyan 17.10.2021 15:26:04 | Որպես ՀՀ քաղաքացի ադեկվատ հիմնավորում եմ պահանջում։ | ||
9 | Տարոն Մակարյան 17.10.2021 16:57:54 | Առաջարկում եմ ՊԵԿ նիստերում նմանատիպ հիմար հանձնարարականներ չտալ։ | ||
10 | Լիաննա Վասակյան 17.10.2021 17:58:21 | Կտրկանապես դեմ եմ նման չհիմնավորված նախագծին` ավելացրեք ՀՀ անձնագրի արժեքը, բայց ի՞նչ է նշանակում սահմանել առավելագույնը 2 տարի ժամկետ ՀՀ քաքաքացու անձնանգրի համար : Կառավարությունը այս նախագիծը շրջանառության մեջ դնելով հաշվի առե՞լ է , քանի տասնյակ մի գուցե հարյուր հազար ՀՀ քաղաքացի ունեն այլ երկրի կացության կարգավիճակ և այդ կացության կարգավիճակի ինֆորմացիան ամրագրված է ՀՀ անձնագրում: Ստացվում է ,որ երկու տարին մեկ պիտի դիմեն տվյալ երկրի պատկան մարմիններին կացության կարգավիճակի մասին տեղեկությունը նոր ՀՀ անձնագրում մուտքագրելու համար: Մտածել է արդյոք ՀՀ կառավարությունը քանի՞ տասնյակ ՀՀ քաղաքացիներ ունեն 10 տարվա ԱՄՆ մուտքի վիզա կամ երկարաժամկետ Շենգեն երկրներ մուտքի վիզա : | ||
11 | Զավեն Մելիքջանյան 17.10.2021 18:05:53 | Անկեղծ ասած ներկայացված նախագծի հիմնավորումը այդպես էլ մանրամասն ներկայացված չէ։ Եթե հրապարակման ենթակա է, ապա կխնդրեի Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականի (ԿԱ/174-2021) հիմնավորումը ներկայացնել, որով քիչ թե շատ պարզ կդառնա տվյալ նախագծի անհրաժեշտությունը։ | ||
12 | Սեդա Գրիգորայն 17.10.2021 18:09:42 | Հարցեր - ինչ նպատակով է ներկայացվել այս առաջարկը? Արդյոք որևէ երկրի օրինակով? Ինչ հիմքով դեսպանատները պիտի երկարաժամկետ վիզա տան 2-ամյա անձնագրերին? Բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջ բերում այս նախագիծը, ուրախալի է, որ բոլոր քվեարկողները դեմ են։ | ||
13 | Բայանդուր Պողոսյան 17.10.2021 18:24:41 | Նախագծի հիմնավորման մեջ չի նշվում. ֊ Ինչ դրական ազդեցություն է ունենալու նախագիծը ՀՀ պետության ու քաղաքացու համար ֊ Ինչ բացասական ազդեցություն է ունենալու նախագիծը ՀՀ պետության ու քաղաքացու համար ֊ Ինչպես է կառավարվելու բացասական ազդեցությունը Ընդհանուր առմամբ, հիմնավորման մեջ ընդամենը ակնկալվում է, որ կիրագործվի ԿԱ/174-2021 հանձնարարականը։ Հանձրարարականի տեքստի հղումը նույնպես բացակայում է։ Բոլոր հիմքերը կան պնդելու համար, որ e-draft-ի նպատակի կոնտեքստում նախագիծն ընդհանրապես չի հիմնավորված։ | ||
14 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 17.10.2021 19:02:48 | Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքումում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի համար սահմանել 2 տարի առավելագույն ժամկետ, դրանով իսկ իրագործելով Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021): Սա հեղինակի միակ հիմնավորումը։ Թե ինչ է ասված Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021) հայտնի չէ, քանի որ այն չի հրապարակվել։ Հետաքրքիր է սույն նախագծի հեղինակներն արդյո՞ք այս նախագիծը ներկայացնելուց առաջ այն համապատասխանեցրել են ՀՀ սահմանադրությանն ու ՀՀ գործող այլ օրենքների, մասնավորապես «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Այս առաջարկությունից ստացվում է, որ այսուհետ օրենքները պետք է համապատասխանեցվեն ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտերի պահանջներին, այլ ոչ թե հակառակը։ Աբսուրդի ժանրից է, երբեմն ապշում ենք գործող իշխանությունների հեղինակած օրենսդրական առաջարկների բովանդակության անբովանդակության վրա։ | ||
15 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 17.10.2021 19:02:48 | Ավելորդ չեմ համարում հիշատակել ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջը («Իրավական նորմերի աստիճանակարգությունը»). 1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: 2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին: 3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Իսկ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով («Անձնագիր ձեռք բերելու իրավունքը և անձնագրի վավերականության ժամկետը») ամրագրված է հետևյալը՝ «Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:» ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ 1. Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը: Հարց է առաջանում՝ այսպես են նպաստում հայրենադարձությանը՝ 2 տարով ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելո՞վ մեր հայրենակիցներին։ | ||
16 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 17.10.2021 19:02:48 | ՀՀ սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն՝ 1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: 2. Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: 3. Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք: 4. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ: Փաստորեն սույն նախագծով հեղինակը մտադրություն ունի այդպես սահմանափակել ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտք ու ելքի իրավունքները, զրկել նրանց օտարերկրյա պետությունների կողմից երկարաժամկետ մուտքի արտոնագրեր/վիզաների ստանալու լեգիտիմ ակնկալիքից։ Այն քաղաքացիները, որոնք գտնվելու են արտերկրում, կրթության ու աշխատանքի նպատակով, կամ այդ նպատակով են մեկնելո, ապա կանգնելու են փաստի առաջ։ ՀՀ քաղաքացու անձնագրի գործողության ժամկետները պետք է լինեն երկարաժամկետ, որպեսզի քաղաքացին կարողանա պլանավորել իր գործողությունները, մասնավորապես՝ իր տեղաշարժը։ Բացի այդ, թե՛ ՀՀ քաղաքացու, թե՛ պետության համար առաջանալու է ֆինանսական ավելորդ բեռ, անընդհատ անձնագիր տպել և անընդհատ վճարել դրա համար։ Այնուհետև արհեստական հերթեր ստեղծել լիազոր մարմինների գրասենյակների դռների առաջ, ինչպես դա անում են հիմա՝ ՊՇՌ թեսթ կամ պատվաստում, ժամկետանց անձնագրերի փոխանակման ժամանակ։ Նույնիսկ այդ հերթերը չեն կարողանում կարգավորել։ Իսկ պատկերացնում եք, թե 2 տարին մեկ ինչ ծավալի ծանրաբեռնվախություն է դրվելու անձնագրային և հյուպատոսական գրասենյակների վրա։ Իհարկե չեն էլ կանխատեսել այդ ապագան, արդեն սկսում եմ վախենալ նրանց պատկերացրած ապագայի գալիքից։ | ||
17 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 17.10.2021 19:02:48 | Ի դեպ, յուրաքանչյուր քաղաքացու անձնագրի գործողությունը պետք է վավեր լինի շենգենյան տվյալ երկրից վերադառնալուց հետո առնվազն 3 ամիս և պետք է պարունակի առնվազն 2 ազատ էջ վիզան փակցնելու համար: Այսպիսի պահանջ սահմանված է նաև ԱՄՆ և այլ պետությունների կողմից՝ մուտքի արտոնագիր տրամադրելիս։ Ավելին, այս պետությունները նաև երկարաժամկետ վիզաներ են տրամադրում, օրինակ՝ ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացուն կարող է ստանալ մուտքի հրավեր 10 տարվա ժամկետով, եթե ՀՀ քաղաքացու անձնագրի գործողության ժամկետը դառնա 2 տարի, ապա ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու ԱՄՆ 10 տարվա վիզաները պահմանելու համար պահել և՛ հին նմուշի անձնագիրը, և՛ նորը կամ շատ հնարավոր է տվյալ պետությունները փոփոխեն իրենց վիզային քաղաքականությունը։ Նույն ընթացակարգը նախատեսված է նաև շենգենյան և եվրոպական այլ պետությունների կողմից։ Տրամաբանությունը ո՞րն է այս առաջարկի, անկեղծ, որևէ ձևով չեմ կարողանում ըմբռնել։ Այն էլ՝ Օրենքի պահանջը թողած, առաջարկն անել միայն կառավարության որոշման մեջ։ Նախագծի հեղինակը գոնե ընթերցել է ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջը։ Դեռ հարց է, արդյո՞ք այս նախագիծն անցել է իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննության, այնպիսի տպավորություն է, որ ՀՀ ոստիկանությունը Հայաստան պետության մեջ ինքնամեկուսացած և ինքնուրույն է որոշում կայացնող մի օրգան է։ | ||
18 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 17.10.2021 19:02:48 | «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ 1. Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից: 2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: 3. Համատեղ ընդունվող նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ կիրառվում են օրենքի լիազորող նորմում որպես ընդունող մարմին առաջինը նշված իրավաստեղծ մարմնի` նորմատիվ իրավական ակտին ներկայացվող պահանջները: Այսպիսով, ՀՀ սահմանադրության ու գործող օրենքների պահանջների խախտմամբ շրջանառության մեջ դրված այս անհիմն ու անբովանդակ նախագիծը հանել շրջանառությունից։ Նույնիսկ իրավական ակտերի նախագծերի փորձաքննության էլ մի ուղարկեք։ Այսպիսի հում նախագծերը չպետք է նույնիսկ հրապարակվեն, այլ պետք է այդպես էլ մնան հեղինակի սեղանին՝ սևագրության տեսքով։ | ||
19 | Marianna Galstyan 17.10.2021 21:16:59 | Ավելի լավ է երկարացնել 10 տարով անձնագրային կետերի աշխատանքը թեթևացնելու նպատակով։ | ||
20 | Արթուր Ղազարյան 17.10.2021 22:03:44 | Նախագծի հեղինակները երևի մոռացել են անձնագրային բաժիններում գոյացող հերթերը հիմա, երբ ժամկետը 10 տարի է։ Արդեն 6 ամիս է անձնագրայիններում չկան անձնագրեր, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օրական հերթագրում են 5 հոգու, նոր անձնագիր տալու համար։ Այս նախագիծը եթե ընդունվի հերթերը կշատանան 5 անգամ։ Հետո պետք է մտածեք արտասահման մեկնողների մասին, ուսման կամ աշխատելու համար։ Նրանք անընդհատ պետք է գան գնան թղթաբանության համար։ Վիզաներ են մարդիկ ստանում երկարաժամկետ, բազմակի օգտագործման։ Սա էլ կդառնա անհնար։ Չեղարկեք այս նախագիծը | ||
21 | Arsen Karapetyan 17.10.2021 22:59:58 | առաջարկում եմ այս գաղափարի կողմնակից Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստի մասնակիցները դիմում տան ազատվեն աշխատանքից։ ձրիակերներ | ||
22 | Erik Manukyan 17.10.2021 23:02:06 | Մի հատ նորմալ երկիր նշեք, որ 2 տարով է անձնագիրը? Վիզաները նույնիսկ 10 տարով են տալիս, չեմ ասում հերթերի մեջ ենք լինելու անձնագրային բաժիններում։ Իմաստը փոխելու ?? | ||
23 | Սամվել Հայրումյան 17.10.2021 23:10:05 | Իմաստը 2 տարին մեկ փոխելու, հիմնավորում չկա։ Միջոցների և ժամանակի վատնում։ | ||
24 | Էլինա Ազգանուն 18.10.2021 01:30:12 | Կարելի է փոխել 5 տարով , բայց ոչ 2։ | ||
25 | Սասուն Համբարձումյան 18.10.2021 10:01:37 | Երկու տարին մեկ անձնագիր փոխելը կամ վավերականությունը երկարացնելը որքանով է ողջամիտ այն պարագայում, որ պասպորտսեղաններում անընդհատ հերթեր են ու լարվածություն: Եթե նպատակը հանրությանը լրացուցիչ անհանգստություն պատճառելն է, ապա շատ լավ որոշում է, ավելին՝ կարելի է ամիսը մեկ փոխել անձնագիրը: Իրականում, ինչ նպատակ է հետապնդում երկու տարին մեկ անձնագիր փոխելը, ո՞վ հիմնավոր ու պատճառաբանված կպատասխանի այս հարցին: |