Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ _____________  2021 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը սահմանելու մասին» N783-Ն որոշման N1 հավելվածի 6-րդ կետում լրացնել 5-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5) ցանկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային կառավարչական հիմնարկները::

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընկած եռամսյակների վրա:

  • Обсуждалось

    15.10.2021 - 30.10.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4778

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Էդգար Ղազարյան

29.10.2021

Նախկինում պետական մարմիններն ընդգրկված չեն եղել այդ ցանկում։ Դրանք ընդգրկվել են ցանկում նույն կառավարության որոշմամբ, որը ցանկանում է հանել կազմակերպությունները ցանկից։ Եթե իրենք սխալ որոշում են կայացրել, ապա պետք է կրեն պատասխանատվություն կամ ներկայացնեն հիմնավոր բացատրություններ։ Ակնհայտ է, որ պետական մարմինները ցանկում ընդգրելուց հնարավոր դարձավ պարզել, թե ինչ հսկայական չհիմնավորված միջոցներ են վատնվում որոշ մարմինների աշխատավարձերի և պարգևավճարների վրա, ինչի հետևանքնով դրանք ավելի բարձր դիրք են զբաղեցնում միայն եկամտահարկ վճարելով, քան խոշոր բիզնեսի մի շարք ընկերություններ՝ բոլորը հարկերը միասին վերցրած։ Սա կառավարության ոչ հրապարակային գործունեության և հանրային միջոցները ոչ հիմնավոր կերպով ծախսելու իր գործողություները թաքցնեուն միտված որոշում է։ Նախագիծը պետք է հանվի շրջանառությունից։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

15.10.2021

Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Դեմ եմ այս նախագծին: Դա վկայում է ՀՀ իշխանությունների կողմից թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներից խուսափելու մասին: Այս քայլով ՀՀ իշխանությունները խուսափում են հաշվետու լինել իրենց իսկ ընտրած քաղաքացիներին բյուջետային միջոցների արդյունավետ կառավարաման հարցում:

Узнать больше