Добавить в избранное

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգը հաստատելու մասին

_

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

  1. Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` Ուսումնական հաստատություն) ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց (այսուհետ` Հավակնորդ) համար վերապատրաստող կազմակերպության ընտրության, վերապատրաստման կազմակերպման և իրականացման, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացնող աշխատանքային խմբի (այսուհետ` Աշխատանքային խումբ)` կազմավորման և գործունեության, քննության անցկացման և հավաստագրման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման գործընթացների հետ կապված հարաբերությունները:
  2. Հավաստագրման քննությանը մասնակցելու համար կարող է վերապատրաստվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին բավարարող անձը:
  3. Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` Նախարարություն) սահմանած ժամանակացույցին համապատասխան:
  4. Վերապատրաստման հարցաշարը հաստատում է Նախարարը:

 

 

  1. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Վերապատրաստող կազմակերպություններն ընտրվում և երաշխավորվում են Նախարարության կողմից՝ սույն կարգով` սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում:
  2. Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մասին Նախարարության հայտարարությունը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքում ընտրության անցկացման օրվանից առնվազն 20 օր առաջ:
  3. Կազմակերպությունները հայտերը ներկայացնում եմ հայտարարության հրապարակման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում:
  4. Վերապատրաստող կազմակերպության ընտրության մասին հայտարարության տեքստում նշվում է.
    • վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող պահանջները.
    • հայտերի ընդունման վայրը, օրերը, ժամերը և վերջնաժամկետը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն` փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար:
  5. Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել Նախարարության կողմից սահմանած և պաշտոնապես հրապարակած պայմաններին և չափանիշներին բավարարող կազմակերպությունները: Այդ պայմաններն են՝
    • վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,
    • վերապատրաստումը հեռավար կամ համակցված մեթոդով (միաժամանակ և առկա և հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրային ապահովում,
    • ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրով, ինչպես նաև վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան մշակված ծրագիրը (Նախարարի կողմից հաստատված հարցաշարին համապատասխան) և դասավանդման թեմատիկ պլանավորումը,
    • վերապատրաստման տևողությունը, որը պետք է լինի ոչ պակաս, քան 15 և ոչ ավել, քան 20 օր,
    • վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ուսումնանյութական բազա, կահավորանք, ՏՀՏ միջոցներ, սարքավորումներ,
    • վերապատրաստող մասնագետներ, որոնք ունեն`

ա. բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում՝ առնվազն 2 տարվա վերապատրաստումների մասնակցության փորձ` ղեկավար կամ մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,

բ. գիտելիքներ և հմտություններ` մանկավարժության տեսության և պրակտիկայի արդի զարգացումների, այդ թվում՝ տեխնոլոգիաների՝ մանկավարժության մեջ կիրառության, ներառականության ապահովման ուղղությամբ, նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ուսումնական, բովանդակային, տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:

  1. Վերապատրաստման բովանդակային բաղադրիչները կազմում են կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական և ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները։
  2. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված ընտրությունը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ:
  3. Վերապատրաստում իրականացնել ցանկացող կազմակերպությունը ներկայացնում է`

1) Դիմում,

2) Կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,

3) անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),

4) վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ(CV /ՍիՎի/), այդ թվում` տեղեկություններ սույն կարգի 9-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջների վերաբերյալ,

5) Կազմակերպության` մասնագիտական վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),

6) տվյալներ` ուսումնական կահույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով Կազմակերպության ապահովվածության վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ՝ հեռավար կամ համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,

7) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից Կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,

8) Նախարարության կողմից հաստատված վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան մշակված` 90-110-ժամյա վերապատրաստման ծրագիր և դրան կից թեմատիկ պլան, որը պետք է ներառի ներկայացված ծրագրի թեմատիկ բովանդակային բաղադրիչների բաշխումը` ըստ ժամերի:

10) տեղեկություն՝ կազմակերպության ղեկավար անձնակազմի վերաբերյալ:

  1. Վերապատրաստող կազմակերպության ընտրությունը իրականացվում է Նախարարի կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով (այսուհետ` Հանձնաժողով):
  2. Հանձնաժողովը կազմում ընդգրկվում են 5 անդամներ` ոլորտը համակարգող փոխնախարարը (հանձնաժողովի նախագահ), հանրակրթության վարչության պետը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենը և մեկական ներկայացուցիչներ իրավաբանական վարչությունից և անձնակազմի կառավարման վարչությունից:
  3. Հանձնաժողովն ունի քարտուղար, որն իրականացնում է հայտերի հավաքագրման, նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքները, կազմում է նիստի օրակարգը, արձանագրում է Հանձնաժողովի նիստը: Քարտուղարը քվեարկելու իրավունք չունի:
  4. Հանձնաժողովը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի առնվազն 4 անդամներ: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում եմ բաց քվերկությամբ` Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  5. Վերապատրաստող կազմակերպության ներկայացրած հայտը մերժվում է, եթե.
  • Հայտում բացակայում են սույն կարգի 9-րդ կետով սահմանված պայմանները կամ դրանցից որևէ մեկը, կամ այդ պայմաններով ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում սույն կարգի 7-րդ կետով տվյալ պայմանի համար սահմանված պահանջին.
  • Նախարարության կողմից նախորդ տարի երաշխավորված Վերապատրաստող կազմակերպության կողմից Վերապատրաստված հավակնորդների առնվազն 40 տոկոսը չի հաղթահարել Հավաստագրման քննությունը.

3) Վերապատրաստող կազմակերպությունը Վերապատրաստման գործընթացն իրականացրել է սույն կարգի պահանջների խախտմամբ կամ առկա են հիմնավոր փաստեր Վերապատրաստումը ոչ բարեխիղճ իրականացման մասով:

  1. Հանձնաժողովը ընտրության արդյունքները ներկայացնում է հրապարակման Նախարարության պաշտոնական կայքէջում ընտրության անցկացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Հաղթող ճանաչված և Նախարարության կողմից երաշխավորված Վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարությունը Հավաստագրման քննություններից առնվազն մեկ ամիս առաջ ներկայացնում է հրապարակման` Նախարարության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև կարող է հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով կամ սոցիալական ցանցերով:
  3. Վերապատրաստվող անձը (այսուհետ` անձը) ազատ է վերապատրաստող կազմակերպության ընտրության հարցում` Նախարարության կողմից երաշխավորված (մրցույթում հաղթող ճանաչված) կազմակերպությունների ցանկից:
  4. Վերապատրաստման դասընթացին մասնակցելու դիմումները վերապատրաստող կազմակերպությանն են ներկայացվում հայտարարության հրապարակման օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում։
  5. Վերապատրաստման դասընթացը սկսվում է դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող 4 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն 2 աշխատանքային օրվանից ոչ շուտ։
  6. Վերապատրաստող կազմակերպությունը Հավակնորդների տվյալները (տեղեկանք) նախարարություն է ներկայացնում դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող 2-րդ աշխատանքային օրը:
  7. Վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարության տեքստում նշվում են.
    • վերապատրաստվելու հավակնություն ունեցող անձին ներկայացվող պահանջները,
    • վերապատրաստման համար դիմումի ձևը,
    • դիմումների ընդունման վայրը, օրերը, ժամերը և վերջնաժամկետը,
    • վերապատրաստման դասընթացի տևողությունը և վայրը,
    • վերապատրաստման դասընթացի արժեքը,
    • սույն կարգի 25-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը,
    • վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարը:
  1. Վերապատրաստման դասընթացին մասնակցելու իրավունք ունեցող անձը վերապատրաստող կազմակերպությանը ներկայացնում է.
  • դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով.
  • 3x4 չափի մեկ լուսանկար.
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ).
  • աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
  • անձը հաստատող փաստաթուղթ.
  • վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
  1. Վերապատրաստման ընթացքում անձը կարող է օգտվել օրենքով սահմանված չվճարվող արձակուրդից` կողմերի համաձայնությամբ:
  2. Վերապատրաստման դիմած անձը կարող է ստանալ դասընթացի մասնակցության մասին տեղեկանք աշխատանքի վայր ներկայացնելու նպատակով:
  3. Վերապատրաստումն անցկացվում է Նախարարության կողմից հաստատված քննությունների համար նախատեսված թեմաների բովանդակությանը և հարցաշարին համապատասխան:
  4. Վերապատրաստում անցած անձը ստանում է վերապատրաստող կազմակերպության կողմից վավերացված և հաշվառված վկայագիր, որն ուժի մեջ է տրման ամսաթվից մեկ տարի ժամկետով:
  5. Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավելի բացակայած անձը չի ստանում համապատասխան վկայագիրը:
  6. Սույն կարգի 9-րդ կետերով սահմանված պայմանների խախտմամբ դասընթացի կազմակերպման դեպքում, հիմնավոր պատճառաբանմամբ, կարող է հրաժարվել դասընթացին մասնակցությունից և ուսուցումը շարունակել սույն կարգի 19-րդ կետով սահմանված կազմակերպություններից մեկում:
  7. Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի ¼-ին մասնակցած վերապատրաստվող անձի վերապատրաստման համար վճարված գումարը ամբողջությամբ փոխանցվում է նոր ընտրված վերապատրաստող կազմակերպությանը:
  8. Վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստման դասընթացի ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարություն է ներկայացնում վերապատրաստման վկայագիր ստացած անձանց ցուցակը, անձնական գործերի, վերապատրաստման վկայագրերի բաշխման մատյանի և վերապատրաստման դասամատյանի պատճենները, որոնք պահպանվում են Նախարարությունում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  9. Վերապատրաստման դասընթացի համապատասխանությունը սույն կարգի 9-րդ կետերի պահանջներին կարող է վիճարկվել դատական կարգով:

 

III. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ

 

  1. Հավաստագրման քննությանը կարող է մասնակցել ցանկացած անձ, որը սույն կարգի 29-րդ կետի համաձայն ստացել է վերապատրաստման վկայագիր:
  2. Հավաստագրումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ` ըստ Նախարարության հաստատած ժամանակացույցի:
  3. Հավաստագրումը բաղկացած է հետևյալ փուլերից.
  • փաստաթղթերի փաթեթի ընդունում, ուսումնասիրում.
  • թեստավորում.
  • ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ հինգ տարի ժամկետով։
  1. Հավաստագրման գործընթացն իրականացվում է սույն կարգի 1-ին կետով նշված աշխատանքային խմբի կողմից:
  2. Սույն կարգի պահանջներին համաձայն վերապատրաստում անցած և քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (այսուհետ` հավաստագիր) ստացած:
  3. Հավաստագիրը պարտադիր փաստաթուղթ է Ուսումնական հաստատության տնօրենի թափո
  • Обсуждалось

    14.10.2021 - 29.10.2021

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11115

Принт

Предложения

Վաղինակ Հովհաննիսյան

27.10.2021

Անհասկանալի է այն հանգամանքը, որ անորոշ ժամկետով աշխատող տնօրենների համար սահմանվում է ժամկետ հավաստագիր ունենալու համար: Եթե հավաստագիրը կոչված է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն դառնալու համար, ապա անտրամաբանական է դառնում արդեն իսկ դարձած տնօրենների համար այդ պահանջի սահմանումը:

Վաղինակ Հովհաննիսյան

25.10.2021

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնի 4-րդ կետում շարադրված է, որ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների հավաստագրման վերջնաժամկետ է սահմավում 2023 թվականի դեկտեմբերի 25-ը: Սակայն կարգում որևէ կերպ նկարագրված չեն այդ տնօրենների չհավաստագրման դեպքում առաջացող հետևանքները կամ պատասխանատվության միջոցները: Առաջարկում ենք կամ նույն կետի բովանդակությունում կամ այլ կետ լրացնելով՝ շարադրել մեր կողմից նկարագրվածը:

Վաղինակ Հովհաննիսյան

25.10.2021

Կարգի դրույթների համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին:

Узнать больше